Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մասին, նոր իրավիճակ է ստեղծել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
«Չի եղել նման բան, պետք է տեսնենք, թե ոնց կարող է նոր իրավիճակն անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտությանը, բանակցություններին: Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց նոր վիճակն՝ ասելով, որ չի կարող բանակցել, որովհետև արցախցին իրեն չի ընտրել: Սա տրամաբանական մոտեցում է»,-նշեց քաղաքագետը:
Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե կողմերը համաձայնության գան, որ Հայաստանն իր անունից է խոսում, Արցախն՝ իր անունից, առաջընթաց կգրանցվի: «Ադրբեջանը ոչ մի բան չի կարող ասել, որևէ կերպ սրան չի անդրադառնում, ընդամենը շանտաժներ է անում»,- հավելեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ի վերջո պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում այն, որ Հայաստանը բանակցություններում պատասխանատու է միայն իր համար:
«Ներկայացված էին մադրիդյան սկզբունքները: Դրանք ինչքանով են վերաբերում Հայաստանն, սա է խնդիրը: Բոլոր կետերը վերաբերում են Արցախին ու Ադրբեջանին, որոնք նախկին սովետական կարգերի ժառանգներն են: Հայաստանն ի՞նչ գործ ունի այս գործընթացում: Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է, այսինքն՝ ներգրավված է այս գործընթացում: Արցախն ու Ադրբեջանը պետք է բանակցեն մադրիդյան դրույթների շուրջ, իսկ Հայաստանն՝ այն խնդիրների շուրջ, որոնք բխում են անվտանգության երաշխավորի դերից»,- մանրամասնեց Մանվել Սարգսյանը:
Նա ասաց, որ Ադրբեջանն ամեն պահի կարող է ասել, որ Աղդամն իրենցն է, իսկ Ղարաբաբաղը պետք է ասի՝ Շահումյանը մերն է: Սարգսյանի խոսքով՝ պետք է աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի նրանց ներկայացվի, թե ով ինչ դեր ունի: «Իրավունքների ու պատասխանատվության պրիզմայով է պետք նայել ամբողջ պրոցեսին, և միայն այդ ժամանակ կգանք համաձայնության: Բանակցային պրոցեսում դերերի բաժանումից հետո կհստակեցվեն նաև Ղարաբաղի ու Հայաստանի իրավահարաբերությունները, կհստակեցվի, թե ինչ է երաշխավորը, ինչ է անելու Հայաստանը՝ որպես երաշխավոր: Հիմա ով ինչ ուզում, ասում է, որովհետև հստակեցված չէ, ասում են՝ դե միացած ենք էլի: Այնինչ, ամեն ինչ օրենքով պետք է լինի:
Ո՞նց դատես Հայաստանի քաղաքացիներին որպես զինվոր, եթե ՀՀ տարածքից դուրս, օրինակ, հանցանք են գործում: Հայաստանում փորձ է արվում իրավական կարգ ստեղծել: Դա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ հստակեցվում են հարաբերվելու խողովակները: Հանրապետության իրավունքներն ու պարտականությունները հստակեցման կարիք ունեն»,- շեշտեց Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետն ասաց, որ չկա հռչակագիր՝ որտեղ նշված են Հայաստանի սահմանները. «Ապրում ենք լղոզված վիճակում: 26 տարի անց պիտի նման բաների մասին չխոսեինք էլի, ասել ենք՝ օրենքը որն է, իրավունքը որն է, մենք թույլ ենք, հովանավոր չունենք, անցյալը մեր դեմ է... Քառորդ տար է անցել, նոր եկել ենք, ճշտում ենք պետության իրավական հիմքերը: Անգամ հստակեցրած հռչակագիր չունենք: Դրանից հետո ամեն ինչ շարքով հստակեցվելու է»,- հավելեց Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ գնահատել է պետք, թե Ադրբեջանը որպես գործոն ինչ դեր պետք է ունենա բանակցություններում, պետք է գնահատել՝ արդյոք 4-5 շրջանից հրաժարվելը հարց լուծում է, ինչ հարց է լուծում, արդյոք Ադրբեջանը ճանաչում է մադրիդյան սկզբունքները: «Ադրբեջանը չի ճանաչում մադրիդյան սկզբունքները»,- եզրափակեց նա:
tert.am
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01