Կառավարության հայտնի նիստը, որտեղ քննարկվում էր Պարտադիր կուտակային համակագին վերաբերող հարցը, Հայաստանի քաղաքական մշակույթում նոր էջ է բացել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը հետևյալն էր՝ գնալ ոչպոպուլյար, բայց պետության շահի տեսակետից ճիշտ ճանապարհով, կամ գնալ լայն զանգվածներին հաճելի, բայց՝ պետական շահը վտանգող սցենարով։ Փաշինյանն ընտրեց առաջին տարբերակը, և իր այսօրվա բարձր հանրային աջակցությունը օգտագործեց դժվար, ցավոտ, բայց ճիշտ քայլի համար։
Սոցապ նախարար Մանե Թանդիլյանը ավելի վաղ արտահայտվել էր լուծման այլ տարբերակի օգտին։ Այն է՝ մեկ տարով հետաձգել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող դրույթը։
Մենք կարծում ենք, որ ցավոտ և դժվար որոշումների հետաձգումների մոտեցումը ճիշտ չէ։ Դա կստեղծի նախադեպ՝ մյուս դժվար հարցերի պարագայում ևս լուծումները անորոշ ապագային թողնելու համար։
Հանրային աջակցություն ունեցող կառավարությունները նման ճանապարհով չպետք է գնան։
Կառավարության որոշումից հետո Մանե Թանդիլյանի հրաժարականը մենք համարում ենք քաղաքական արժանապատվության և քաղաքացիական ճիշտ քայլ։ Սկզբունքային տարաձայնությունների դեպքում հրաժարականները ուղղված են քաղաքական համակարգի առողջացմանը, պետության ժողովրդավարության մակարադակի բարձրացմանը։ Սա քայլ էր, որն ուղղված էր մեր երկրում տեսակետի և կարծիքի ինստիտուտի վերականգնմանը։
Երբեք որևէ հրաժարականից չպետք է վախենալ։ Հնչող տեսակետները, թե սա կբերի կառավարական ճգնաժամի՝ բացարձակ հիմնազուրկ են։ Պետության և հասարակության համար շատ վելի վտանգավոր է տասնամյակներով ձևավորված ավանդույթը, երբ կառավարության անդամները բազմաթիվ տապալումներից ու անօրինականություններից հետո կառչած էին մնում իրենց պաշտոններից։
Այլընտրանքային նախագծեր խումբ
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44