ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց մենաշնորհների վերացմանն ուղղված քայլերից:
«Հայտարարված մենաշնորհների վերացում հասկացությունը պետք է ամրագրված լինի կառուցակարգերում»,-ասաց նա և նշեց, որ որպեսզի ակնկալիքներն ապահովվեն, պետք է հարթակներ ստեղծվեն, որտեղ հստակ նշվի, թե ինչպիսի իրավիճակ կա:
«Պետք է հստակ իմանալ, թե 20 000 ապրանքատեսակից քանիսն է այլևս մենաշնորհից զերծվել, և ցանկացած տնտեսվարող կարող է ներկրել ցանկացած ապրանք և արտադրել»,-ասաց նա: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ հարցի լուծման համար կա 2 հիմնական կոմպոնենտ՝ 1 քաղաքական է, մյուսը՝ ինստիտուցիոնալ:
«Քաղաքական մասով որևէ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չի մնացել, որ հարցը լուծված է, այսինքն՝ քաղաքական հովանավորչության տակ մենաշնորհներ այլևս չկան և չեն լինի»,-ասաց նա:
Ինստիտուցիոնալ մասով փոխվարչապետն ասաց, որ պետք է գործեն համապատասխան մարմիններ, դրանցից մեկն օրինակ ՏՄՊՊՀ-ն է, որոնք արդեն իսկ, Ավինյանի պնդմամբ, սկսել են գործել: «Փոքր-փոքր, բայց որոշակի արդյունքներ ցույց են տալիս: Աշխատանքերը սկսել են այս մասով, և կցանականայի նաև ձեր առաջարկները լսել»,-նկատեց նա:
Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, որ ժողովուրդը վստահ է, որ քաղաքական կամքը ապահովված է, բայց, ըստ նրա, իրական կյանքում պետք է կարողանան հաջորդ քայլերը իրականացնել: «Պետք է ստեղծել հնարավորություն, որ որևէ մեկի մոտ կասկած չլինի, որ սահմանին խնդիր կարող է լինել, հարթակներ պետք է ստեղծենք, հիմնավորենք ազատության աստիճանը, որ այլևս ՀՀ-ում մենաշնորհներ չկան»,-ասաց նա, ապա հավելեց, որ գրավոր կներկայացնի առաջարկների փաթեթը, որի կիրառման դեպքում հաջողություններ կգրանցվեն:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44