Անիմացիոն ֆիլմերը բոլոր ժամանակներում եղել են ամենից շատ հանդիսական ունեցող ֆիլմերի շարքում: Թեև դրանք հիմնականում նախատեսված են երեխաների համար` մուլտֆիլմեր հավասարապես դիտում են ինչպես փոքրիկներն, այնպես էլ մեծահասակները:
Այս մասին գրում է USA Today-ը՝ ներկայացնելով բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերիցանկը, որը գլխավորել է «Լուսատտիկների գերեզմանը» լիամետրաժ ֆիլմը:
Ճապոնացի ռեժիսոր, մուլտիպլիկատոր Իսաո Տակահատայի ժապավենը, որը հիմնված է Ակիյուկի Նոսակիի համանուն վեպի վրա, թողարկվել է 1988-ին: Այն ներկայացնում է երկու երեխայի՝ քույր ու եղբոր պատմությունը, որոնց ծնողները մահացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Վարկանշային ցանկի երկրորդ տեղում հայտնվել է 2015-ին Pixar ստուդիայի նկարահանած «Գլուխկոտրուկ» (Inside Out) 3D-ֆիլմը: Առաջատար եռյակը եզրափակում է նույն ստուդիայի «Խաղալիքների պատմությունը. մեծ փախուստ» ժապավենը, որի պրեմիերան կայացել է 2010 թվականին:
Լավագույն մուլտֆիլմերի առաջատար տասնյակում ընդգրկվել են «Ուրվականներից քշվածները», «Կոկոյի գաղտնիքը», «Վալլ-Ի», «Քո անունը», «Փեդինգթոնի արկածները 2», «Իմ հարևան Տոտորոն» և «Ծովի երգը» ժապավենները:
Ցանկը կազմելիս մասնագետները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Rotten Tomatoes և IMDb հանրահայտ կայքերի այցելուների գնահատականները, ինչպես նաև Rotten Tomatoes-ի քննադատների կարծիքները:
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44