Հունիսի 13-ին՝ ժամը 09:50-ին, Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ:
Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:
Ժամը 21:20-ի սահմաններում վերսկսվել են որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են 12 փրկարար Արմավիրի մարզի Արագած գյուղում ու հարակից դաշտերում և 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:
Հիշեցնենք, որ տղան որոնվում է հունիսի 8-ից, և եղբոր հաղորդմամբ՝ անհետացել է Արագած գյուղի շրջակայքում: Տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:
Ոստիկանությունը հորդորում է նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01