Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Բժշկական օրացույցում առանձնացնելով այս օրը` երախտագիտություն ենք հայտնում արյան կամավոր դոնորներին, միաժամանակ հանրության ուշադրությունը բևեռելով սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցին:
Դոնորության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը կարևոր է առողջապահական կառույցների և կամավոր դոնորների ներգրավման տեսանկյունից, քանի որ արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Հաճախ արյան բաղադրամասի ժամանակին իրականացված փոխներարկումը մարդկային կյանք է փրկում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2017թ. կատարվել է մոտ 15 000: Սակայն մենք դեռևս հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր ունենք:
Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ հիվանդի հարազատներն ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ նա չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասեր:
Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր անհատույց:
Կարևորելով արյան փոխներարկման դերը բժշկության մեջ` պետք է նշել, որ անհատույց դոնորությունն ազգային պատվի և սեփական արյունը նվիրաբերելու մարդասիրական քայլ է, որը պետք է շարունակաբար քարոզել և խրախուսել:
Խորին հարգանքի ու երախտիքի են արժանի բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց արյունն են նվիրում դրա կարիքն ունեցողներին։ Առավել ևս նրանք, ովքեր բազմիցս դոնոր են հանդիսացել:
Անհատույց դոնորությունը անվտանգ արյան գրավականն է: Մեկ դոնորից ստացված արյունը կարող է փրկել երեք տարբեր հիվանդի կյանք:
Ամեն տարի արյան դոնորի միջազգային օրն անցկացվում է տարբեր կարգախոսների ներքո: Այս տարվա կարգախոսն է. «Նվիրի՛ր արյուն, փրկի՛ր կյանք, դարձի՛ր հերոս»:
Արյունաբանական կենտրոնը արյան դոնորի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպել է կամավոր անհատույց արյունատվության ակցիա։ Բազմակի անգամ արյունտավությանը մասնակցած դոնորները պարգևատրվել են մեդալներով և հուշանվերներով։ Միջոցառման շրջանակներում մանկական բաժանմունքի երեխաները արյան կամավոր դոնորներին նվիրել են իրենց պատրաստած շնորհակալական բացիկները:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01