Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Այսօրվա դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Ես չեմ ուզում անդրադառնալ տևական ժամանակ կիրառված կալանքի ոչ իրավաչափ լինելուն, բայց ասեմ, որ եթե անգամ առկա են եղել հիմքեր նրան կալանքի տակ պահելու համար, ապա այժմ այդ հիմքերը չկան։ Բացի այդ՝ Մելքոնյանն անչափահաս երեխաներ ունի, կինը չի աշխատում, մայրը երրորդ կարգի հաշմանդամություն ունի, ըստ էության, ընտանիքը գոյատևում է մոր թոշակով։ Այս ամենը նկատի ունենալով` միջնորդում եմ, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվի, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Շուշանյանը։
Նա նաև երաշխավորեց, որ չնայած ամբաստանյալն ապրում է Սպիտակում, բայց նա նիստերից չի ուշանա, չի բացակայի։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մեղադրող Չախոյանը ևս չառարկեց։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի 12:30-ին։
Նշենք, որ Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ զավթել է շենքեր և տրանսպորտի միջոցներ, ինչպես նաև նույն եղանակով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց։ Միևնույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03