Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներից: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայտարարեց, որ նորմալ է վերաբերում բողոքի ակցիաներին: «Դա նորմալ դրսևորում է, բայց արտահայտման ձևն անընդունելի է»,- նկատեց նա:
Հարցին, թե պե՞տք է կաթողիկոսը հրաժարական տա՝ սրբազանը նշեց, որ Հայրապետի հրաժարականն այս կարգով չի լինում:
Լրագրողի ճշտող հարցին՝ ամեն դեպքում ժողովրդի պահանջն արդա՞ր է, մանավանդ, որ նրա հետ կապված դժգոհություններ կան, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ով Վեհափառ Հայրապետի հարազատ եղբայրն է, ասաց. «Հայոց հայրապետը ծառայում է ժողովրդին: Եկեղեցու առաքելությունը կոչված է դրան՝ ծառայել ազգային շահին և զորակցել Հայոց պետականությանը»:
Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ քահանաներ բողոքի ակցիա էին անցկացրել, որի ընթացքում պահանջել էին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ցույցի մասնակիցներին հունիսի 7-ին կաթողիկոսը հրավիրել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Գարեգին Բ Սրբազանի հրաժարականը պահանջող քաղաքացիները ներկայացրել էին իրենց տեսակետները:
168.am
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44