Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 14-ին ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:
Նախարարը, շնորհավորել է Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և նշել, որ Կառավարությունը, որը ձևավորվել է ժողովրդի կամքի ուժով, իր առջև դրել է երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր, ուստի պետք է աշխատել այնպես, որ արդյունքը լինի տեսանելի: Նախարարի խոսքով՝ իր պահանջն ու հորդորը Ծառայության առջև դրված առաջադրանքի գերազանց կատարումն է:
Նախարար Զեյնալյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակ անց էական փոփոխություն է արձանագրվելու Ծառայությունում՝ այդ համատեքսում ի թիվս այլոց կարևորելով ոլորտին ուղղված օրենսդրական բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ ժողովրդն ունի սպասելիքներ և այդ սպասելիքները, կարճ ժամանակում դրական արդյունքներ արձանագրելով, պետք է արդարացվեն:
Գլխավոր հարկադիր կատարողը շնորհակալություն է հայտնել նախարարին և վարչապետին պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար և վստահեցրել, որ, ծանոթ լինելով Ծառայության բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներին, շատ արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում տալու է դրանց լուծումները:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ու ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը ևս շնորավորել են Հակոբ Հակոբյանին նշանակման առիթով և ընդգծել, որ երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այս Ծառայությունը պետք է անի հնարավորինս ամեն ինչ վարույթների թիվը էականորեն կրճատելու և կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01