Գյուղացի-մթերող հարաբերությունները Հայաստանում այդպես էլ չեն լուծվել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղացիների խնդիրներին:
«Պետք է գնալ բարեփոխումների, որը չի արվում: Կարելի է ասել՝ մեկ տարի էլ հետ գցեցինք գյուղատնտեսությունը, այսօրվա նախարարությունը չի կարող իրականացնել բարեփոխումներ»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց գյուղացիների վարկերի տուգանքները, բայց այսօր իրական բարեփոխումներ են պետք, իսկ նախարարությունում այդ բարեփոխումներն անողին չի տեսնում: Նա նշեց, որ նախարարությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք և գտնում է, որ նույնիսկ նախարարը չունի այդ գիտելիքները:
Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային տարի, սակայն դա իրականում այդպես չէ:
«Այս տարի արտահանվել է 11 հազար տոննա ծիրան: Նախորդ տարի արտահանումը սկսել է հունիսի 10-ից, իսկ այս տարի՝ մայիսի 25-ից, և կարծում եմ, որ մենք ի վերջո կունենանք նախորդ տարվանից մոտավորապես 40 տոկոսով ցածր արտահանման ցուցանիշ, ինչի պատճառը սխալ արտահանման կազմակերպումն է: Եթե նախորդ տարի արտահանման ցուցանիշները նկարված չեն եղել, ապա այսօրվա դրությամբ անցած տարվա 30 հազար տոննայի արտահանման ցուցանիշին չենք հասնի, եթե իհարկե այս տարի էլ չնկարեն, ինչը կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանը նշեց, որ թեև այսօր տնտեսությունը պետք է առաջ գնար, սակայն հետ է գնում:
«Ես առաջարկում եմ, որ քաղաքապետարանը հրաման տա բակային շուկաների ստեղծման մասին, ուղղակի չարգելվեն դրանք: Մենք այսօր էլ պատրաստ ենք կառավարությանը օգնելու»,-ասաց նա։
Վերջում նա տեղեկացրեց, որ երկու օր առաջ Շիրակի մարզում տեղի ունեցած կարկուտը չնչին վնաս է հասցրել, և միայն ցորենն է մի փոքր տուժել:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03