Հունիսի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Հանդիպման նպատակն էր քննարկել և նախանշել ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ձևավորված համագործակցության ուղղություններն ու ծրագրերը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը շնորհավորեց Ջ. Յամադային նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ, պահպանելով արդեն ձևավորված սերտ համագործակցությունը, երկու երկրների փոխգործակցությունը շարանուկական բնույթ կկրի:
Նշանակման կապակցությամբ փոխադարձ շնորհավորանք հղելով ԱԻ նախարար Ռոստոմյանին՝ Ճապոնիայի դեսպանը նշեց, որ ինքը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր մի ժամանակահատվածում: Նա ասաց, որ ՀՀ-ում Ճապոնիայի նախկին դեսպանը իրեն ներկայացրել է ԱԻ նախարարության և Ճապոնիայի կառավարության միջև ձևավորված փոխգործակցության մանրամասները:
- Մեկ ընդհանրություն կա Հայաստանի և Ճապոնիայի միջև: Երկու պետությունն էլ առերեսվել են բնության տարբեր արհավիրքների՝ մասնավորապես երկրաշարժերի: Հիշում եմ, որ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, Ճապոնիան փրկարարական ջոկատ ուղարկեց Հայաստան: 2011 թվականի ցունամիի ժամանակ Հայաստանն իր հերթին աջակցեց Ճապոնիային, որի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ճիշտ է՝ աղետների ռիսկերի նվազեցումը և կանխարգելումը չի կարող շատ մարդկանց ուշադրությունը գրավել, բայց մենք մեր ուշադրությունը կսևեռենք հենց այս ուղղության վրա:
- Մենք համակարծիք ենք Ձեզ հետ բոլոր հարցերում, քանի որ մենք ևս շեշտը դնում ենք աղետների կանխարգելման և ռիսկերի նվազեցման վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո, հաշվի առնելով հարևանների հետ հարաբերությունները, մենք ի վիճակի չենք եղել ներդրումներ կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչն այսօր շատ կարևոր է: Ուստի ցանկանալով բարձրացնել Հայաստանի կարողություններն այս բնագավառում՝ մենք մշակել ենք Ճապոնայի հետ համագործակցության մի շարք ծրագրեր, - ընդգծեց նախարար Ռոստոմյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Ճապոնիայի կառավարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները՝ հետագայում առավել մանրամասն քննարկելու նպատակով: Մասնավորապես՝ ներկայացվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը պարամեդիկական ավտոմեքենաներ և շարժական հոսպիտալներ տրամադրելու ծրագիրը, որը հնարավորություն կտա դեպքի վայրում տուժածներին անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերել և տեղափոխել մասնագիտացված բժշկական հաստատություններ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ճապոնական ուսուցման համակարգի ներդրման, Լուսակերտի վարժահրապարակի կառուցման աջակցության, ուսումնական հրշեջ-փրկարարական տեխնիկա, գույք և սարքավորումներ տրամադրելու, Գյումրի քաղաքում իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության արտապատկերման նոր սերնդի համակարգի ստեղծման և մի շարք այլ ծրագրեր:
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16