ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գնահատում է ներկայիս կառավարության եռանդն ու ոգևորությունը՝ լուծելու Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները:
Ամերիկյան համալսարանում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկման շրջանակներում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց նախկին պաշտոնյան:
«Աշխատանքների համար կա մեծ ճակատ, մեծ եռանդով սկսել են աշխատել, կարծում եմ՝ պետք է որոշակի վստահությամբ ժամանակ տրամադրել, որ իրենք իրականացնեն այն գործունեությունը, որ ցանկանում են, որից հետո կարելի է գնահատական տալ: Հենց հիմա գնահատում եմ եռանդն ու ոգևորությունը, որով նրանք ուզում են Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները լուծել: Արդյունքները շատ արագ չեն լինի, կարևորը կա վստահությունը ժողովրդի կողմից ու օրակարգ, որը պետք է հստակեցնել ու իրականացնել»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում լավ սկզբունքներ են ամրագրված: «Ողջունելի են ոգևորվածությունն ու այն նպատակները, որ դրված են կառավարության ծրագրում»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է ազգությամբ հայ աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի ներգրավվածությանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, Վաչե Գաբրիելյանը կարծում է, եթե նա սկսի աշխատել Հայաստանում և ունենա մեծ ներգրավվածություն, դա կարող է արդյունք տալ:
«Հայաստանը եզակի երկիր չէ, որ որևէ մեկը պետք է այստեղ ծնված-մեծացած լինի, որ ճիշտ բան ասի այստեղի մասին, բայց միևնույն ժամանակ, եթե ամենաճիշտ բաներն էլ ասի, բայց փաստերի հետ գործ չունենա, չի հաջողի: Կախված է նրանից, թե նա որքանով կընդգրկվի այդ գործընթացներում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Անդրադառնալով ներկայիս իր գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը նշեց, որ տարբեր քննարկումների է մասնակցում և հանրօգուտ աշխատանքով զբաղվելու տարբերակներ փնտրում: Այս առայժմ հանգստանում է և շարունակում դասավանդել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Չի բացառվում, որ աշխատանքի անցի միջազգային կառույցում, այս պահին միջազգային կառույցներից աշխատանքի կարճաժամկետ ընդգրկման հնարավորություններ ունի:
168.am
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01