Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղան Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղում հանդիպելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև ներկայացնելու նորանշանակ դատավորներ Մեխակ Գևորգյանին և Սերգեյ Չիչոյանին:
Այս մասին տեղեկացնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը: Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ Խորհրդի նախագահը նշեց, որ նշանակալի է դատավորների դերն արդարադատության կայացման և դատական իշխանության հեղինակության բարձրացման գործում և հույս հայտնեց, որ նրանք իրենց գիտելիքն ու փորձն ամբողջությամբ կուղղեն այդ նպատակին:
Կոտայքի մարզի նորնանշանակ դատավոր Մեխակ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց՝ խոստանալով արդարացնել իրենից սպասվելիք հույսերը:
Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրեց դատավորի ներքին անկախության գործոնը, դատավորի կամ դատարանի նախագահի գործունեությանը ցանկացած միջամտության բացառումը, ինչն ուղիղ համեմատական է արդար դատաքննություն իրականացնելու հիմնական գործառույթին:
«Մինչև հիմա մեր գործունեության ընթացքում բացառիկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի դատավորներն անկախանան բոլոր մակարդակներում, կարողանան իրենց լիարժեք անկախ զգալ արդարադատական ֆունկցիան կատարելիս և լիարժեք հաշվետու՝ օրենքի առաջ: Մեզ համար առանցքային է նաև հասարակության վստահության բաղադրիչը, հանրային կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը»,- նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև դատավորների պատշաճ վարքն ու օրենքի առաջ մեծ պատասխանատվությունը, որոնք դատական իշխանության համալիր բարեփոխումների մաս են կազմում: «Անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ ունենալու թափանցիկ արդարադատական համակարգ: Մշակվում է մշտադիտարկման համակարգը, որը թույլ կտա ուշադրության կենտրոնում պահել դատավարությունների ողջ գործընթացը, իսկ առանձին ցուցիչներին հետևելով՝ հնարավոր կլինի արագ արձագանքել առաջացած խնդիրներին ու թերացումներին:
Այս համակարգի ներդրման նպատակը ոչ թե դատավորների նկատմամբ հսկողություն սահմանելն է, այլ նրանց ազատելը սոցիալական տարբեր, ոչ հաճելի ճնշումներից, ինչպես նաև բացահայտելով առաջացած խնդիրներն առաջարկել արագ և գործուն լուծումներ: Յուրաքանչյուր նստավայրում դատավորն ինքը Հայաստանի Հանրապետության անունից է արդարադատություն իրականացնում, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է»,- նշեց Խորհրդի նախագահը՝ հավելելով, որ Խորհուրդը բաց է նաև դատավորների կողմից ցանկացած խնդիր լսելու, քննարկելու համար:
Անդրադառնալով վերջին շրջանում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շեշտեց, որ Խորհուրդը հետևողական է ցանկացած արատավոր երևույթ կանխելու հարցում: «Նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը: Եթե դա սուտ է, այն տարածողը պետք է պատասխան տա, եթե այն իրականության հետ աղերսներ ունի, պետք է պատասխան տա դատավորը»,- ավելացրեց Գագիկ Հարությունյանը՝ եզրափակելով, որ չկա իշխանության մի մարմին, մի սուբյեկտ, որն այդքան ինքնուրույնություն ունենա, որքան դատավորը, ով առանձին է հանդես գալիս պետության անունից:
Սա պետք է լինի իրավական մշակույթի ձևավորման հիմքը, և հենց դրա վրա պետք է կառուցված լինի այն իրավական մշակույթը, որով արդարադատություն է իրականացվում:
Նշենք, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-336-Ա հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի ՆՀ-337-Ա հրամանագրով և ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկության վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01