«Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ Մինսկի խումբը «ղարաբաղյան գործընթացի գլխավոր վերահսկողն է» և չի կարող անմասն մնալ այն նորարարություններին, որոնք ակտիվորեն տեղի են ունենում գործընթացի ներսում: Մասնավորապես՝ այս կառույցը պարտավոր է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ կապված բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին մասնակից դարձնելու հետ:
«Տարօրինակ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այդքան դանդաղ է գործում, հաշվի առնելով այն, որ բանակցությունների կլոր սեղանի շուրջ Ղարաբաղի հավելյալ «աթոռ» ավելացնելու թեման շատ վաղուց և ակտիվորեն քննարկում են բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը: Ավելին՝ շատ դիտորդներ, հենվելով Հայաստանի խորհրդարանում Փաշինյանի համապատասխան ելույթի վրա, նույնիսկ հարց են բարձրացրել այն մասին, թե եթե Ադրբեջանը կարող է ուղղակիորեն խոսել Ղարաբաղի հետ, ապա այդ դեպքում կարող է արդյոք Հայաստանը լինել հակամարտության կողմ և գտնվել կլոր սեղանի շուրջ»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը:
Անդրադառնալով ռուսական կողմի մոտեցմանը՝ ռուսաստանցի փորձագետն ասաց, որ Ռուսաստանը, ի դեմս արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, բավական արագ է արձագանքել Հայաստանի վարչապետի վերոնշյալ նախաձեռնությանը՝ հասկացնելով, որ ղարաբաղյան «աթոռի» հարցը գտնվում է Երևանի և Բաքվի ուղղակի տնօրինության ներքո, և Մոսկվան կընդունի նրանց ցանկացած որոշում՝ այս հարցի հետ կապված: Բայց Մինսկի խումբը, ցավոք սրտի, ուշանում է՝ ամրապնդելով Բաքվի միտքը խմբի այս կազմի անկարողության մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45