Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ կանադական Քվեբեկում «Մեծ յոթնյակ»-ի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու մասին՝ զարմանալով, թե ինչու է ՆԱՏՕ-ն դեմ դրան:
Ինչպես հայտնում է The Hill-ը՝ քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրներին հղումով, ԱՄՆ ղեկավարն ասել է, որ «Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմում, քանի որ այնտեղի բնակչության մեծ մասը ռուսերեն է խոսում»:
Թրամփն այս մասին ասել է G7-ի անդամ պետությունների ղեկավարների հետ ընթրիքի ժամանակ: Յոթանասուներկուամյա ղեկավարն իր զարմանքն է հայտնել առ այն, որ համաշխարհային առաջնորդներն Ուկրաինայի պատճառով վատացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան աշխարհի ամենակոռումպացված երկրներից է:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ ու կանադական Քվեբեկում ներկա լինի կառույցի գագաթնաժողովին:
«Դա կարող է ձեզ դուր գալ, կամ ոչ, բայց մենք պետք է ղեկավարենք աշխարհը: Գոյություն ունի G7, որը նախքան Ռուսաստանին վտարելը G8 էր: Ռուսաստանին պետք է վերադարձնել, քանի որ նա մեզ պետք է բանակցային սեղանի շուրջ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Թրամփը:
Հավելենք, որ «Մեծ ութնյակ»-ը, որն իրենից ներկայացնում է տնտեսապես զարգացած պետությունների միություն, հիմնվել է 1998թ.: Սակայն 2014թ. Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու հետևանքով, ՌԴ-ն հեռացվել է միությունից, ինչի հետևանքով G8-ը դարձել է G7: Այժմ դրան անդամակցում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան:
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03