Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Պատգամավորը Aysor.am-ին տեղեկացրեց, որ հրաժարականի դիմումը ինքը ներկայացրել է մի քանի օր առաջ։
««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքնենրի եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում:
Այս տարիներին Հայաստանի Հանրապետությունում բոլորիս ջանքերով անկասկած հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես և հատկապես Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի Հայստանի Հանրապետությում լայնորեն կիրառման ուղղությամբ:
2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից:
2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրել:
2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած և վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ավելի քան 23 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է 1,158,290 եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5%-ը:
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Այս պայմաններում անպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եվրոպական դատարանում:
Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով:
Իմ գործունեությանը որպես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ավելի մանրամասն անդրադառնալու բազում առիթներ դեռ կլինինե, սակայն այս պահին ուզում եմ արձանագրել, որ այս տարիների ընթացքում ես և ինձ հետ աշխատող թիմը արել ենք հնարավոր ամեն ինչ Հայաստանի Հանրապետության շահերը եվրոպական դատարանում պատշաճ ներկայացնելու համար:
Վստահ եմ, որ նոր թիմը նույնպես աշխատելու է ոչ պակաս նվիրումով և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում տարեցտարի բարելավվելու է», - նշել է Կոստանյանը Aysor.am-ին տրամադրած հայտարարության մեջ։
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01