ՆԱՏՕ-ն չի ապահովում Թուրքիայի անվտանգությունը, դաշինքը քաոս Է ստեղծում իսլամական երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է իսլամիստական Երջանկության կուսակցությունից Թուրքիայի նախագահի թեկնածու Թեմել Ղարամոլաօղլուն:
«Ինչ վերաբերում Է ՆԱՏՕ-ին, ապա սկզբնապես մենք դրան անդամակցեցինք որոշակի հանգամանքների բերումով: Բայց մենք միշտ տեսնում ենք ՆԱՏՕ-ի կողմից այդ դաշնակցության միակողմանի ըմբռնումը: ՆԱՏՕ-ի կողմից լուրջ ներդրում չկա մեր անվտանգության հարցում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն փոխեց իր ռազմավարությունը, դաշինքի նախագծերն ուղղված են իսլամական երկրներում քաոսի ստեղծմանը, մեզ համար դա եւս ընդունելի չԷ»,-ասել Է Ղարամոլաօղլուն:
Նրա խոսքով՝ Թուրքիան տրամադրված Է զարգացնել հարաբերություններն Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրաքի, Սիրիայի, Եգիպտոսի եւ արաբական այլ երկրների հետ: «Այդ հարաբերությունները հարկավոր Է անպայմանորեն ամրապնդել նաեւ հետագայում, դա կարող Է տարբեր այլընտրանքներ բերել տարածաշրջան»,-նշել Է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի նախագահի թեկնածուն քննադատել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, որը, նրա խոսքով, ավանդաբար միակողմանի դիրք Է բռնում: «Դոնալդ Թրամփի գալն Էլ ավելի բարդացրեց իրադրությունը: Ցավոք, Թրամփը վարում Է խիստ չհաշվեկշռված քաղաքականություն, չի ճանաչում նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել իրենից առաջ: Ինչպես նա ինքը ոչ ոքի չի վստահում, այնպես Էլ ոչ ոք նրան չի վստահում»,-հավելել Է Ղարամոլաօղլուն:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44