Թուրքիայում ևս մեկ անգամ կարող է կիրառվել վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համակարգը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նշել է, որ վճարի դիմաց զինծառայությունից ազատվելու համակարգի հիմնական ներդրման մասին խոսք չի կարող լինել, սակայն իրենք քննարկում են 2018-ին այն ևս մեկ անգամ ժամանակավոր կիրառելու մասին:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ երկրի քաղաքական իշխանությունները այս համակարգը կիրառելուց առաջ պետք է քննարկումներ անեն զինվորական իշխանությունների հետ:
«Թուրքիայի զինված ուժերն արդեն զգալիորեն անցել են պրոֆեսիոնալ ծառայության: Այդ անցումը դեռ շարունակվում է: Այժմ էլ վճարովի համակարգի կիրառման պահանջարկ կա: Ընտրություններից հետո այս թեման կքննարկենք զինված ուժերի ղեկավարության հետ: Պահանջները, տարիքային սահմանափակումներն ու այլ պայմանները քննարկելուց հետո քայլ կանենք այս ուղղությամբ: Դա մեր օրակարգում է»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ Թուրքիայում ժամանակ առ ժամանակ կիրառվել է որոշակի վճարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու կարգը: Այս համակարգը նախատեսված է հիմնականում սովորելու աշխատելու կամ այլ անձնական պատճառներով Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն այդ երկրի զինապարտ քաղաքացի հանդիսացող անձանց համար: Համակարգի վերջին կիրառկումը եղել է 2014 թվականին, իսկ ծառայությունից ազատվելու վճարը կազմել է 18000 թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով 3.8 հզ. դոլար):
11:19
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03