Թուրքիան հարվածներ կհասցնի Իրաքի Քանդիլ, Սինջար և Մահմուր շրջաններին, եթե Իրաքի իշխանությունները չկարողանան լուծել Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության հարցը։
Թուրք զինվորականները կմաքրեն Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ լեռների շրջանը Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներից, հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Քանդիլն ահաբեկչական կազմակերպության որջ է, որտեղից նրանք փորձում է կապեր հաստատել արտասահմանյան երկրների հետ։ Մեր զինվորականները հաջողությամբ հաշվեհարդար են տեսնում այս կազմակերպության հետ, մնացել է միայն Քանդիլը, և եկել է դրա հերթը։ Այն մաքրելուց հետո ահաբեկչության դեմ պայքարն ավելի հաջող կշարունակվի։ Նրանք, ովքեր աջակցում են ՔԲԿ-ին, նոր հարված կստանան։ Այդ գործողությունները մեր հնարավորությունների տեսանկյունից բարդություն չեն ներկայացնում։ Թուրքիան վերջապես կազատվի այդ աղետներից, դա հանգստություն կբերի մեր երկրի արևելյան և հարավարևելյան հատվածին», — մեջբերում է Սոյլուին A24 հեռուստաալիքը։
Թուրքիայում 2015թ-ի հուլիսին` ՔԲԿ-ի հետ զինված հակամարտությունը վերսկսելուց հետո, քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ շրջանում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամի։ Իրաքի հյուսիսում գտնվում են քրդական ջոկատներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային և ցամաքային գործողություններ։
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44