«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին պետական բյուջեից հատկացումների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտվել է։ Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պարզվել է, որ 2017-ին հատկացված 666 միլիոնից շուրջ 280 միլիոն դրամը չի ծախսվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար: «Ես որոշել եմ ու հանձնարարական եմ տվել, որ մեր ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015-ից սկսած գործունեությունը, երբ վճարումները սկսվել են, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումներն ինչպես են լինում: Խումբ կձևավորվի, որը մոնիթորինգի կենթարկի արդյունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ հունիսի 14-ին հանդիպել է «Արարատյան բակալավրիատ»-ով վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների տնօրենների հետ, լսել է նրանց հնչեցրած մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք ևս մեկ անգամ քննարկել:
Հարցադրմանը՝ հնարավոր է, որ եկող սեպտեմբերից որոշ դպրոցներում այդ կրթական ծրագիրը չներդրվի՝ չնայած ներդրումն արդեն նախատեսված էր, նախարարն ասաց. «Այս պահին դրա հետ կապված որևէ որոշում չկա»:
ՀՀ Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ով «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիրն է, Հայաստանի կրթական համակարգին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է, քանի որ փորձ է արել «Արարատյան բակալավրիատ» ծրագրի շրջանակներում «էլիտարիզացնել կրթությունը»: «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը ստեղծվել է «Այբ» հիմնադրամի կողմից: Նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնարարել է «Արարատյան բակալավրիատ»-ի ֆինանսական աուդիտ իրականացնել: Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ հայտնել էր, որ իրականացվում է ոչ թե աուդիտ, այլ ուսումնասիրություն:
Ֆեյսբուքյան գրառման միջոցով Տեր Մեսրոպ քահանա Արամյանն իր խոսքն էր ուղղել ՀՀ վարչապետին՝ հարց բարձրացնելով՝ արդյոք տեղյակ է նա տեղի ունեցածին և կիսում է ԿԳ նախարարի կեցվածքը: «Եթե ոչ, ժամն է որոշում կայացնելու: Եթե կասեցվում է ԱԲ-ի մուտքը դպրոցներ, և այս սեպտեմբերից նախատեսված 14 մարզային դպրոցները չեն սկսում ԱԲ-ի ծրագիրը, ապա կոպտորեն ոտնահարվում է հազարավոր երեխաների կրթության իրավունքը, և արժեզրկվում են պետության կողմից կրթությունը բարելավելու բոլոր խոստումները»,-գրել էր նա:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01