Ոստիկանությունը յուրացման նոր դեպք է բացահայտել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր- Հաճն քաղաքի Շասս-Սուխ-Դոն փողոցի 17 հասցեում գործող «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող՝ տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 28.794.000 ՀՀ դրամ գումար:
Նախապատրաստվում են նյութեր:
Նույն վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ «Ավտոռադ» ՍՊԸ տնօրեն Գարեգին Գ.-ն օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5000-ական դրամ գումարներն ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակում է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դարգ Տրանս» ՍՊԸ տնօրեն Կարեն Մ.-ն 2015թ. հունվար ամսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով նույն ՍՊԸ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիան, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող տեխնիկական զննում կատարելու համար նախատեսված, հաստատագրված 5.500-10.500-ական դրամները ընկերության կողմից որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող կեղծ փաստաթղթեր պատրաստելու և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 37.950.000 դրամ գումար:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը օրեր առաջ նմանատիպ սխեմայով կատարված շուրջ 1.031.330.000 դրամի յուրացման դեպքեր էր բացահայտել:
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44