Առողջապահության նախարարությունը ուսումնասիրություն է կատարում պարզելու կենդանաբանական այգում տարեսկզբին տարածված տուբերկուլյոզի արդյունքում մարդկանց վարակվելու վտանգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ հունվար-փետրվարից հետո այգում տուբերկուլյոզի դեպք չի արձանագրվել: «Մարդկանց վարակվելու վտանգի հետ կապված ուսումնասիրությունը վերջնական փուլում է: Կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են»,-ասել է նախարարը, վստահեցնելով, որ ուսումնասիրությունների հետ կապված իր ղեկավարած գերատեսչությունն այսօր հայտարարություն կանի:
ԱՆ-ն հունիսի 15-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հորդորում էր ծնողներին ՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս:
Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:
Նախարարությունից չեն բացառել վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:
Կենդանաբանական այգում հունվար-փետրվար ամիսներին տուբերկուլյոզ հիվանդության պատճառով անկել են 4 տեսակի կենդանիներ: Կենդանաբանական այգուց վստահեցնում են, որ այդ ժամանակահատվածում այգին փակ է եղել այցելուների համար:
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44