Վերջին օրերին մեկը մյուսի հետևից Երևանի տոնավաճառների ( Սուրմալու, Փեթակ, Ռիչ, Մալաթիա և այլն ) սեփականատերերը հայտարարություն տարածեցին արենդաները 20 տոկոսով էժանացնելու մասին: Ըստ լուրերի՝ տոնավաճառների սեփականատերերը նման մարդասիրական որոշման հանգել են ՊԵԿ-ի խորհրդով կամ հորդորով , ինչը տվյալ տոնավաճառներում բիզնեսով զբաղվող մանր ու միջին գործարարների համար մեծ աջակցություն է , քանզի նրանք 20 տոկոս քիչ արենդա են վճարելու, հետևաբար՝ 20 տոկոսով ավելանալու է այդ գործարարների ֆինանսական ազատ միջոցները...
Պետք է նաև հասկանալ , որ եթե ՊԵԿ-ը հորդորում է տոնավաճառների սեփականատերերին իջեցնել արենդաների գները՝ գիտակցելով, որ դրա արդյունքում նվազելու են նաև պետական բյուջեի մուտքերը՝ տոնավաճառներից գանձվող , ապա ՊԵԿ-ի ղեկավարությունը վստահություն ունի , որ պետական բյուջեն միգուցե ստվերի կամ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հաշվին գալու է բալանսի և մուտքերը չեն նվազելու:
Առհասարակ պետք է կանոնակարգել առենդաների խնդիրը, քանզի մանր ու միջին բիզնեսով զբաղվողները՝ բարձր առենդաներ վճարելով ի սկզբանե հայտնվում են բիզնեսի տեսանկյունից ոչ շահեկան վիճակում , որի պատճառով էլ շատ շատերը կամ փակում են սեփական բիզնեսները, կամ չկարողանալով մարել վարկային պարտավորությունները՝ հայտնվում ծանր վիճակում , իսկ տարբեր տարածքների սեփականատերեր բարձր գներով իրենց տարածքները տալիս են առենդայի և ոչինչ չանելով հանգիստ ապրում:
Ուրախալի է, որ ՊԵԿ-ը առենդաների խնդիրը վերցրել է իր ուշադրության ներքո և փորձում է լրացուցիչ ազդակներ հաղորդել մանր ու միջին բիզնեսին:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55