Հունիսի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրինությունը, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, պետությանը պատճառել է էական վնաս։
Ոստիկանության հաղորդմամբ՝ նախնական քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում բուժօգնություն ստացած 128 երեխայից 35-ը նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի շուրջօրյա բուժօգնություն են ստացել 128 օր։
Արդյունքում՝ Առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 12.100.000 դրամ ավելի գումար։
Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ ընկերության տնօրինությունն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2012-ից մինչ 2018թ-ի ապրիլը, ամսական 32.000 դրամ աշխատավարձով ընկերությունում բանվոր է ձևակերպել մի քաղաքացու։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել, և աշխատավարձերի ձևաթերթիկներում կեղծիքներ կատարելու միջոցով յուրացվել է ընդհանուր շուրջ 3.900.000 դրամ։
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01