Հունիսի 15-ին, ժամը 11-անց 40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, ըստ որի հունիսի 13-ին Եղեգնուտի անտառտնտեսության անտառպետության թիվ 4 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 19 հատ տարբեր տեսակի ծառեր /1 բոխենի, 15 հաճարենի, 1 ուռենի, 2 թեղի/:
Արձանագրության մեջ նշված է եղել նաև, որ տվյալ տարածքում ծանր թրթուռավոր տեխնիկայի միջոցով կառուզվել է շուրջ 350 մետր երկարությամբ, 3-4 մետր լայնքով անօրինական անտառմիջյան ճանապարհ, որի հետևանքով վնասվել են ծառեր, թփեր և այլ բուսականություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բաժին է ներկայացել Աշոտ Ս.-ն, որը ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ շուրջ 4 ամիս առաջ Գուգարք գյուղին հարակից անտառի, «Պուճուր սար» կոչվող հանդամասի՝ նշված պահաբաժնից, իր բենզասղոցով ապօրինի հատել է շուրջ 10 խ/մ ծավալով, 6 հատ տարբեր տեսակի և տ/մ-ի ծառեր, որոնք հաջորդող մի քանի օրերի ընթացքում Հարություն Շ.-ի օգնությամբ, իրեն պատկանող «Ուազ» մեքենայով տեղափոխել է իրենց տան բակ և 1խ/մ-ը շուրջ 10.000 դրամով վաճառել է անծանոթի: Նա նշել է նաև, որ փայտանյութը վաճառելուց մոտ մեկ ամիս հետո, ինչպես նաև շուրջ մեկ ամիս առաջ, նույն կերպ, նշված պահաբաժնից, իր բենզասղոցով ապօրինի հատել է համապատասխանաբար 6 և 7 հատ տարբեր տեսակի ու տ/մ-ի՝ յուրաքանչյուրը շուրջ 10 խ/մ ծավալի ծառեր, որոնք դեպքերին հաջորդող օրերին կրկին Հարություն Շ.-ի հետ, իրեն պատկանող մեքենայով տեղափոխել է իրենց տան բակ և 1խ/մ-ը շուրջ 10.000 դրամով վաճառել անծանոթի:
Նա նշել է նաև, որ վերոհիշյալ պահաբաժնի անտառմիջյան ճանապարհը հարթեցրել և վերանորոգել է ազգությամբ ռուս մի անձ, իրեն պատկանող թրթուռավոր տրակտորով՝ իր պատվերով, որի դիմաց ինքը այդ անձին տվել է 30 լիտր դիզելային վառելիք և 10.000 դրամ:
Հանցագործության գործիք բենզասղոցը վերցվել է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01