ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Շիրակի մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով հունիսի 16-ին Գյումրիում էր: Ինպես լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց նախարարը, ճանաչողական այցի շրջանակներում շրջայց կատարվեց այն բուժհաստատություններում, որտեղ, ըստ քաղաքացիներից ստացած դիմումների, առկա են խնդիրներ: Այցը հենց այդ կառույցների շենքային պայմաններին, հնարավություններին ու բուժանձնակազմին ծանոթանալու նպատակն ուներ, բայց ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը, այցի շրջանակում չէ, որ որոշում կայացվելու է այս կամ այն հաստատության մասով, այլ օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնելով:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջին կանգառը Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան էր, որը եզակի այն կառույցներից է, որ գործում է վարձակալված շինությունում: Հենց այս պատճառն էլ հաշվի առնելով՝ առաջ է եկել հաստատության հետագ գործունեության խնդիրը: Նախարարը նաև եղավ «Գյումրի ծննդատուն» ՓԲԸ-ում:
«Շենքային պայմանների, ինչպես նաև մարզում գործող ևս 2 այլ ծննդաբերական հաստատությունների գործունեության պատճառով մի շարք խնդիրներ կան նաև այս կառույցում: Որոշումներ կկայացվեն՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ շենքային պայմանները, ֆինանսական վիճակը, կադրային ապահովվածությունը, հիմնարկի պարտքերը, զարգացման հեռանկարները, մատուցվող ծառայությունները և քաղաքի կարիքները»,- ասաց նախարարը՝ խոստանալով նաև վերանայել կադրային խնդիրը՝ հատկապես քաղաքային համայնքերում նեղ մասնագետ բժիշկների ապահովման հետ կապված:
Այցի ընթացքում նախարարը նաև եղավ Գյումրու «Ավստրիական մոր և մանկան հիվանդոնոց»-ում և Գյումրի կենտրոնում:
Արմենուհի Մխոյան
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
19:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44