Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով երկրում մի շարք մզկիթների փակման ու բազմաթիվ թուրք հոգևորականների՝ Ավստրիայից արտաքսման որոշումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքները, հայտնել է, որ դրանք իրեն չեն մտահոգում, և որ Թուրքիայի ղեկավարը պարտավոր է հարգել իրենց երկրի օրենքները։ Այս մասին գրում է artigercek.com կայքը։
«Դա հիմարություն է, մենք ակնկալում ենք, որ Ավստրիայում ապրող յուրաքանչյուր մարդ հարգի այս երկրի օրենքները։ Մենք ակտիվ մահմեդական համայնք ունենք, մեզ մոտ կա կրոնական ազատություն և դա շատ կարևոր է։ Սակայն մենք ցանկանում ենք, որ բոլորը ենթարկվեն օրենքին։ Իսլամի վերաբերյալ Ավստրիայում գործող օրենքը պահանջում է, որ մահմեդական համայնքները դրսից ազդեցության տակ չգտնվեն և մեր երկրից դուրս մահմեդական կազմակերպությունների ու հոգևորականների չենք ընդունում։ Նախագահ Էրդողանը ստիպված է հարգել մեր օրենքները», - ասել է Կուրցը։
Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի տարածքում արդեն փակվել է 7 մզկիթ, իսկ մոտ ապագայում Ավստրիայից կարող են արտաքսվել մի շարք մահմեդական հոգևորականներ։
Ավստրիայում մզկիթների հետ կապված հատուկ հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տեղական Falter պարբերականի էջերում հայտնվել էին երկրում գործող թուրքական մզկիթներից մեկում արված լուսանկարները․ դրանցում երևում էին զինվորական հագուստով երեխաներ, որոնք Դարդանելի ճակատամարտի մասին պատմող բեմադրությունում զոհվող զինվորների դերն էին ստանձնել։
Դրանից հետո Կուրցը հայտարարել էր, որ նման պատկերները չպետք է տեղ գտնեն ավստրիական իրականության մեջ, և հրահանգել էր հետաքննություն սկսել մզկիթների գործունեության վերաբերյալ։
Էրդողանը սպառնացել էր, որ Թուրքիան անպատասխան չի թողնի նման քայլերը, և հայտարարել էր, որ եթե Արևմուտքն Ավստրիային պատշաճ դաս չտա՝ «այս գործը կարող է այլ զարգացումներ ունենալ»։
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03