Վրաստանում աճել են աղքատության ցուցանիշները: Դա վկայում է «Բնակչության բարեկեցության ուսումնասիրություն 2017» հետազոտությունը, որը պատրաստել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):
2017 թվականին Վրաստանում երեխաների 6,8 տոկոսն ապրում էր աղքատության նշագծից ցածր պայմաններում, իսկ 2015 թվականին նրանք կազմում էին 2,5 տոկոս:
Վատացել է նաեւ թոշակառուների սոցիալական վիճակը: Անցյալ տարի աղքատության նշագծից ցածր պայմաններում ապրում էր թոշակառուների 3,7 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 1,7 տոկոսը: «Երեխաները դեռեւս մնում են ամենաանպաշտպան խումբը Վրաստանում»,-նշել է Վրաստանիում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լայլա Օմար Գադը
Անհրաժեշտ քանակությամբ մանկապարտեզների բացակայության պատճառով շուրջ 14 հազար երեխաներ չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ:
Իսկ 15-18 տարեկան հասակի դեռահասներից յուրաքանչյուր հինգերորդը չի սովորում:
Լայլա Օմար Գադի խոսքով՝ երեխաների շրջանում աղքատությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ներդնել սոցիալական պաշտպանության համընդգրկուն համակարգ, ուժեղացնել երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությունը:
UNICEF-ի փորձագետները Վրաստանում աղքատության աճի պատճառների թվում նշել են դանդաղ տնտեսական աճը, գործազրկությունը եւ սպառողական գների աճը: Մինչդեռ, ինչպես նշվում է, աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ շատերն իրենց աղքատ չեն համարում: Այնինչ, ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար Վրաստանում ավելի ու ավելի շատ ընտանիքներ են դիմում բանկերին ու գրավատներին, հաղորդել է Sputnik-ը:
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03