Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, ուր հանդիպեց արցախյան ազատամարտի, ապրիլյան քառօրյայի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած 15 զինվորականների հետ։
Վերջիններս պրոթեզավորման համար անհրաժեշտ բուժական զննության ենթարկվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով Հայաստան ժամանած Գերմանիայի առաջատար «Օթթոբոք» կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբանների կողմից։
Հանդիպմանը ներկա էին Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մովսես աբեղա Սարգսյանը, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության փոխատենապետեր Սունիլ Սոբթին և Սյուզան Ռուբենը։
Զինվորականներին փոխանցելով հայրապետական իր օրհնությունը՝ Նորին Սրբությունը բարձրորեն գնահատեց նրանց ծառայությունը հայրենիքին և դրսևորած հերոսական ոգին։ «Ձեր կյանքը, ձեր անձը հանձնառու կերպով ընծայաբերել եք մեր երկրի պաշտպանությանը, մեր ժողովրդի անվտանգ կյանքի նվիրական գործին:
Աստված թող օրհնի ձեզ», - ասաց Վեհափառ Հայրապետը։
Գարեգին Բ Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Մայր Աթոռը, որ երեք տարի առաջ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության հետ համատեղ կյանքի է կոչել այս ծրագիրը և նպաստել հաշմանդամություն ստացած երեք զինվորականների պրոթեզավորմանը Հնդկաստանում, ծրագրում է բուժսպասարկումն ամբողջությամբ իրականացնել Հայաստանում, ինչը հնարավորություն կընձեռի օգտակար ծառայություն մատուցել ավելի մեծ թվով զինվորականների:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչությանը կարևոր այս հանձնառության համար։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01