Հայաստանի միջազգային վարկի վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ, որ կոռուպցիան բացահայտվում է: Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին վերաբերող բացահայտումներին:
«Այն, որ մեղավորները պատիժ են կրում, միմիայն լավ անդրադարձ կարող է ունենալ մեր միջազգային վարկանիշի վրա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելուց և ձերբակալելուց հետո տեսանյութ էր տարածել, որտեղ պատկերված էր պատգամավորի պահեստներում պահվող մթերք, դեղորայք, հիգիենիկ պարագաներ, որոնք ուղարկված են եղել Ապրիլյան պատերազմի մասնակիցներին:
ԱԱԾ-ն հաղորդագրության մեջ ասվում էր, որ ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տնից առգրավել է նաև զինամթերք, մասնավորապես առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ:
Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվել էր նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Հայտնաբերվել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա:
09:12
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44