Այս ընտրություններին խորհրդարան մուտքի շեմը պետք է հինգ տոկոսից իջնի, որպեսզի հասարակության ալտերնատիվ ձայնը լսվի, ակնհայտորեն ֆորսմաժորային համակարգում ենք գործելու:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով առաջարկներ ԸՕ փոփոխությունների հետ կապված:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ կարևոր է բացառապես պարզ համամասնական համակարգի անցումը, ընտրական գրավի նվազումը, հանձնաժողովի անդամների հավասարաչափ բաշխումը բոլոր ուժերի միջև:
«Ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սկաներ լինի, որ անձի նույնականացումը շատ ավելի ապահով լինի, քվեաթերթիկները պետք է տեղում տպագրվեն»,-շեշտեց նա:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ առաջարկներ կան նաև բողոքարկման մեխանիզմի հետ կապված: Նա շեշտեց, որ կառավարությանը առաջարկները կներկայացնեն գրավոր:
Անդրադառնալով ընտրությունների մասնակցության ձևաչափին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ հեղափոխական ճակատը պետք է միասնական ցուցակով մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ եթե դաշինք չլինի, պատրաստ ենք նաև միայնակ մասնակցել»։
Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև ԱԱԾ գործողություններին՝ ասելով, որ կարծում է՝ դրանք շարունակական են լինելու:
«Երեկվա բացահայտումների հետ կապված ասեմ՝ խիստ գնահատականների է արժանի, կաշառքը՝ կաշառք, բայց այստեղ բարոյական խնդիր կար, 3-րդ դասարանի երեխայի ուղարկածը զինվորի փոխարեն կենդանուն տալը որևէ բարոյական նորմի մեջ չի մտնում»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը կարևորեց, որ բարդ գործընթացներից պետք է պատվով դուրս գալ. ստացել ենք քաղաքակիրթ աշխարհի հետ մերձանալու հնարավորություն:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։
tert.am
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01