Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ պատվիրակության ղեկավար Վերոնիկ Ռոժե-Լականի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի ու վերջինիս անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, արտաքին քաղաքական առաջնահերթություններին և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ կառավարության գործունեությանն ու ծրագրերին՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում, ժողովրդավարական ինստիտուների զարգացման ուղղությամբ նախատեսվող բարեփոխումներին: Դիվանագետների խնդրանքով գործադիրի ղեկավարը ներկայացրել է իր դիտարկումները արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրականացման, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի հետ կապված:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին և խոսել Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի ու այլ երկրների հետ հարաբերությունների մասին:
Վերոնիկ Ռոժե-Լականը շնորհակալություն է հայտնել վարչապետին անկեղծ և անմիջական երկխոսության համար՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ ՀՀ կառավարության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01