ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս 2002թ.-ի ընդունված գործող օրենքը նախատեսում է, որ բարեգործական ծրագիրը սահմանելու համար որոշում կայացնի լիազորված մարմինը: Այսինքն՝բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովն իրականացնում է այդ լիազորությունը:
Ըստ նրա, մինչդեռ 2015թ.-ի սահմանադրության տրամաբանությունն այն է, որ պետական մարմինները պետք է որոշում կայացնեն, իսկ այս հանձնաժողովը պետական մարմին համարվել չի կարող:
«Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը վարչարարության հիմունքներով և օրենքի տրամաբանությամբ որպես վարչական մարմին չի կարող լինել, ակտ չի կարող ընդունել:
Իսկ որ ծրագիրը սահմանվում է բարեգործական, կարող են անել միայն վարչական մարմինները: Հետևաբար՝ անհրաժեշտություն առաջացավ սահմանել որպես պետական մարմին, հարցը դրա համար է հրատապ»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ այդ իսկ պատճառով նախագծով սահմանվել է, որ բարեգործական ծրագիր կսահմանի ոչ թե հանձնաժողովը, այլ կառավարությունը, միաժամանակ հանձնաժողովը կգործի, բայց խորհրդակցական բնույթի եզրակացություններ կտա, որի հիման վրա իրավասու մարմինը կկայացնի որոշումը:
Արթուր Հովհաննիսյանը նշեց, թե ինչ դեպքերում են բարերարները կամ բարեգործական կազմակերպությունները դիմում այդ հանձնաժողովին:
«Նրանք երեք հիմնական նպատակից ելնելով են դիմում հանձնաժողովին, որ բարեգործական համարվի, որպեսզի 15-րդ հոդվածից օգտվեն և ստանան պատվավոր կոչումներ, կամ 16-րդ հոդվածով նախատեսված պետական աջակցությունից օգտվեն, հարկային արտոնություններ ստանան, կառավարության կամ համայնքի կողմից նյութատեխնիկական օժանդակություն ստանան»,-ասաց նա:
Փոխնախարարը շեշտեց, որ եթե այս նպատակները չեն հետապնդում, որպեսզի օգտվեն օրենքով նախատեսված աջակցությունից, բարերարները կարող են շարունակել իրենց բարեգործական ծրագրերը, և որևիցե արգելք չկա:
Արթուր Հովհաննիսյանը նաև նշեց, որ երկու սահմանափակում է գրված նախագծում, որը նորություն չէ՝ սահմանափակվում են որոշ ծրագրեր:
«Այսինքն՝ սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը, և որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող»,-ասաց նա:
10:41
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03