Հունիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետ Խշխան Սաղաթելյանը աշխատակազմին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանի և Կարեն Հակոբյանի հրաժարականների մասին: Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:
«Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոնայք Հակոբյաններին՝ նրանց երկարամյա և նվիրված աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ» -իր խոսքում նշել է Իշխան Սաղաթելյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից շնորհակալություն է հայտնել մարզպետի տեղակալներին՝ հույս հայտնելով, որ իրենց միջև ընկերությունն ու բարեկամությունը կկրի շարունակական բնույթ:
Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում իր կողմից համակարգվող ոլորտների պատասխանատուների հետ միասին կարողացել են որոշակի ներդրում ունենալ մարզի կառուցման ու շենացման գործում՝ ամենատարբեր ոլորտներում արձանագրելով նկատելի ձեռքբերումներ և թողնելով աշխատանքային հստակ ձեռագիր:
«Ես իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացնում՝ պայմանավորված քաղաքական իրավիճակի հետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, որոնց հետ աշխատել եմ մարզպետի տեղակալի պատասխանատու պաշտոնում՝ անցնելով փոխըմբռնումով, հանրօգուտ ձեռնարկներով լի, պատվաբեր ճանապարհ, որով կարելի է միայն հպարտանալ: Բարին ընդ ձեզ»-,-նշել է Անդրանիկ Հակոբյանը:
Համատեղ աշխատանքային գործունեության համար մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, իր գործընկերներին, որոնց հետ անցկացրած աշխատանքային տարիները նա համարել է իր կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկը: «Ինձ համար մեծ հպարտություն էր աշխատել մի կոլեկտիվի հետ, որտեղ բոլորն իրենց գործին գիտակ մարդիկ են: Լիահույս եմ, որ այսուհետ էլ մենք կլինենք միասնական, իրար արժանիորեն գնահատող, սիրող ու հանդուրժող՝ անկախ բոլոր տեսակի հանգամանքներից» -նշել է Կարեն Հակոբյանը:
Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը շնորհակալություն են հայտնել այն մարզպետերին, որոնց հետ նրանք աշխատանքային գործունեություն են ծավալել:
10:22
10:18
10:01
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03