Հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան և նախարարության պաշտոնատար անձինք։
Նախարար Մինասյանը ողջունել է դեսպանին, ներկայացրել տնտեսության ոլորտում հայ-իրանական օրակարգի հարցերը, անդրադարձել ընթացիկ աշխատանքներին։
Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության մակարդակի բարձրացման հարցերի մասին։ Հատկանշվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն կտա երկկողմ առևտրի խթանման համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում հնարավոր կդառնա իրանական և ԵԱՏՄ շուկաներում պարենային և ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի փորձարկման լաբորատորիաների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում և Իրանում։
Մտքեր են փոխանակվել «Հալալ» սերտիֆիկատների տրամադրման գործընթացի կազմակերպման, «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» համաժողովի անցկացման, «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն առնչվող և մի շարք այլ հարցերի մասին։ Ուշադրության կենտրոնում են եղել զբոսաշրջության խթանման հարցերը, ինչպես նաև ցամաքային ճանապարհով ազատորեն երկու երկրներ այցելելու դյուրացման հնարավորությունները։ Կարևորվել են լրագրողների և տուրօպերատորների փոխայցելությունները։
Համաձայնություն է ձեռք բերվել աշխատանքային խմբերի աշխատանքը ակտիվացնելու ուղղությամբ, դրանք առավել պարբերական և հասցեական դարձնելու և խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01