Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով շարունակվում են փողոցների բարեկարգման, թեքահարթակների կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման, ինչպես նաև վթարային շքապատշգամբների նորոգման և բակային տարածքների ու խաղահրապարակների հիմնանորոգման աշխատանքները։
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը զեկուցել է, որ Էրեբունի վարչական շրջանում սահմանված ժամանակացույցով շարունակվում են Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված նոր այգու ստեղծման, ինչպես նաև Էրեբունու մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։
Քաղաքապետը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հանձնարարել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը ընթացիկ աշխատանքերի որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ։
Մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներում տեղադրված զբոսաշրջային տեղեկատվական կետերի մասով զեկուցվել է, որ Նալբանդյան 2/1 հասցեում արդեն իսկ գործում է առաջին տեղեկատվական կետը, իսկ երկրորդը շահագործման կհանձնվի առաջիկայում՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում: Բացի այդ, պատասխանատուները զեկուցել են, որ մայրաքաղաքի մարդաշատ 3 վայրերում արդեն իսկ շահագործման է հանձնվել հանրային 3 զուգարան: Հանձնարարվել է շարունակել մասնավոր հատվածի հետ համագործակցությունն այս ուղղությամբ ՝ դրանց թիվը հետագայում ավելացնելու նպատակով։
Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի արհեստական ջրավազաններում լողանալու հնարավոր դեպքերը կանխարգելելու և բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, ինչպես նաև, համագործակցելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ, հանրությանն իրազեկվել է արհեստական ջրավազաններում լողալու հնարավոր վտանգների մասին: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ ևս շարունակել ամենօրյա հսկողությունը:
Բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է, որ շարունակվում են ծաղկային տարածքների խնամքի, կանաչապատման, այգիների մաքրման և ծառերի կրապատման, ինչպես նաև չորացած ճյուղերի սանիտարական էտի աշխատանքները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կանաչ տարածքների խնամքն ու ոռոգումը պահել մշտական հսկողության տակ։
Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն էլ զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` Կարապի լճի հարակից հատվածում, մասնավորի հետ համագործակցված, տեղադրվել է 2 մեծ էկրան, որոնցով համաքաղաքացիներն ու քաղաքի հյուրերը հնարավորություն են ստացել հետևելու Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի հեռարձակմանը: Բացի այդ, զեկուցվել է, որ ֆուտբոլասերների ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով, խաղերի հեռարձակման միջակայքում, հայտնի հայ դիջեյների մասնակցությամբ տեղում ապահովվում է նաև բարձր տրամադրություն, յուրաքանչյուր կիրակի էլ ելույթներով հանդես են գալու հայկական սիրված նվագախմբեր։
Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի արտաքին կապերի վարչությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և նախապատրաստվել Երևանում հունիսի 26-28-ը կայանալիք Սանկտ Պետերբուրգի օրերին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55