Հունիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին՝ համակարգում արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նոր նշանակումները երկար սպասեցնել չեն տա:
Նախարարին զեկուցվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին:
ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինը իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի Կառավարությանը:
Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին խստագույնս շարունակել դեմոնոպոլիզացման գործընթացը և շեշտեց.
-Եթե տնտեսվարող սուբյեկտները ինքնակամ չգան օրինական դաշտ, ապա հիմնահարցերը կկարգավորվեն իրավական դաշտում:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների վերաբերյալ նախարարի հանձնարարականին՝ Հ. Եմիշյանը նշեց, որ մշակվում են առկա բոլոր խնդիրները և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական վարժանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարեց հաշվառել և աշխատանքներ տանել՝ նախարարության տեխնիկական միջոցների որակի բարձրացման ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ ստուգումներ են իրականացվել Երևան քաղաքի 23 գազալցակայաններում: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ 12 գազալցակայանում առկա են քաղաքաշինության նորմերի խախտումներ՝ համապատասխանաբար կազմվել են արձանագրություններ: Ստուգումներ են իրականացվել նաև մարզերի 234 գազալցակայանում, իսկ շարժական գազալցակայաններ շահագործող սուբյեկտներին ուղարկվել են նամակներ՝ շահագործումն անհապաղ դադարեցնելու պահանջով: Տեսչության պետը նշեց, որ առաջիկա օրերին ստուգումներ կմեկնարկեն Երևան քաղաքի հիվանդանոցներում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, զեկուցեց, որ շարունակվում են հունիսի 8-ից անհետ կորած համարվող Այնթափ համայնքի 14-ամյա բնակչի որոնողական աշխատանքները. փրկարարական ուժերը ներգրավված են ամբողջ մարզում իրականացվող աշխատանքներում, սակայն երեխայի գտնվելու վայրերի վերաբերյալ պարբերաբար ստացվում է ապատեղեկատվություն, որը խոչընդոտում է որոնողական աշխատանքները: Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց արձագանքել երեխայի մասին ցանկացած տեղեկության, տեղում ստուգել հավաստիությունը և ակտիվ շարունակել երեխայի որոնումը:
Նախարարին զեկուցվեց նաև մարզում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի մասին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01