ARM | RUS |

«Ես դա արեցի աշխարհի բոլոր հայերի և իմ համար». հայ լեռնագնացը նվաճել է աշխարհի ամենաբարձր գագաթը

10.07.16 | 20:45

2016 թվականի մայիսի 22-ին մարսելաբնակ Արա Խաչադուրյանը (Ara Khatchadourian) իրականացնում է իր վաղեմի նպատակներից մեկը՝ նվաճում է աշխարհի ամենաբարձր գագաթը՝ հարյուրավորների համար բառացիորեն անհասանելի, շատ լեռնագնացների համար, ցավոք, կյանքի վերջին ճանապարհը դարձած 8848 մ բարձրությամբ դժվարհաղթահարելի Էվերեստը: Աշխարհի ամենաբարձր գագաթի նվաճումը նախաձեռնած հայ լեռնագնացին երջանիկ պատահականությամբ հաջողվում է խուսափել դժբախտ պատահարից, և հասնելով լեռան գագաթին՝ հենց գագաթից Արա Խաչադուրյանը գրում է. «Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի և իմ համար: Մեր գործը երբեք չի մեռնի»:

Աշխարհի ամենահայտնի բարձունքները նվաճած՝ Էվերեստի, Մոնբլանի, Արարատի, Կիլիմանջարոյի գագաթներին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը ծածանած այս մարդու հետ հանդիպեցինք Մարսելի հին երկաթուղային կայարանում՝ Saint Charles-ում: Արա Խաչադուրյանը պատմեց, որ Ֆրանսիա է տեղափոխվել Լիբանանից 19 տարեկանում, եկել է հորեղբոր հրավերով՝ բոլորովին անծանոթ մի երկիր, որտեղ ամեն բան՝ լեզուն անգամ, օտար էր.

– Ես ծնվել եմ Լիբանանում, որտեղ սովորել և զբաղվում էի ոսկերչությամբ: 9 տարեկան էի, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, և ես ստիպված եղա մի քանի տարի անց թողնել դպրոցն ու հմտանալ որևէ արհեստի մեջ: Նախընտրեցի ոսկերչությամբ զբաղվել: Ֆրանսիա եկա հորեղբորս մոտ՝ 19 տարեկանում, ոչ գումար ունեի, ոչ ֆրանսերեն մի բառ էի հասկանում: Հորեղբորս օգնությամբ աշխատանք գտա ու սկսեցի աշխատել: Օրական 16 ժամ աշխատում էի՝ 7 օր և 7 գիշեր, առանց արձակուրդների: Սկզբում արհեստանոցում էի, հետագայում՝ արդեն 24 տարեկանում, սեփական բիզնեսը բացեցի՝ ոսկյա զարդերի խանութ, որը մինչև հիմա կա, գործում է:

– Հետաքրքիր է, ինչպե՞ս պատահեց անցումը՝ ոսկերչությունից՝ լեռնագնացության:

– Դեռ պատանի տարիներից Լիբանանում սկաուտությամբ եմ զբաղվել, ինչպես նաև՝ բասկետբոլով, բայց երբեք չէի մտածել, որ երբևէ պրոֆեսիոնալ սպորտով պիտի զբաղվեմ և հատկապես՝ լեռնագնացությամբ: Անսպասելի էր, բայց 40 տարեկանից եմ սկսել սպորտը: Պարզապես իմ անձնական կյանքում որոշակի փոփոխություններ պատահեցին, որն էլ ստիպեց, որ ինձ ամբողջությամբ նվիրեմ սպորտին: Ես օր ու գիշեր մարզվում էի: Մի անգամ լիբանանաբնակ ընկերներիցս մեկը զանգահարեց ինձ ու առաջարկեց հերթական արձակուրդներն անցկացնեմ իր հետ՝ Լիբանանում, հետն էլ ասաց՝ կվերցնես սպորտային պարագաներդ, որպեսզի մարզվենք ու մասնակցենք Լիբանանում անցկացվելիք առաջիկա մարաթոնին: Ես համաձայնեցի:

Գնացի: Միասին մարզվեցինք, ընթացքում վերադարձա Ֆրանսիա, այստեղ էլ մի լավ մարզվեցի, վերադարձա Լիբանան, ու միասին մասնակցեցինք մարաթոնին, որ իմ համար առաջինն էր: Ֆրանսիա վերադառնալուցս անմիջապես հետո սկսեցի շարունակաբար զբաղվել վազքով՝ ընդունում էի հրավերներ՝ մասնակցելու աշխարհի տարբեր երկրներում՝ Մորոկկոյում, Բրաելոնում, Փարիզում անցկացվող մարաթոններին: Մի օր բարեկամներիցս մեկն ասաց, որ այստեղ՝ l’île de la Réunion կղզում, կարելի է բարդագույն մարզումներ անցկացնել և մասնակցել առաջիկա մրցումներին: Այդ կղզում մի լեռ կա՝ 170 կմ բարձրությամբ, որը հաղթահարելու համար պետք է անցնել 10.000 մ վերելք և նույնքան վայրէջք՝ վազքով: Մինչ այդ մրցումներին մասնակցելը շատ երկար ու դժվարին նախապատրաստություն անցա՝ Մոնբլան լեռան լանջին, որ Եվրոպայի ամենաբարձր գագաթն է՝ 4810 մ: Մոնբլանը դարձավ իմ առաջին բարձունքը, որ հաղթահարեցի: Լավ հիշում եմ՝ 2007 թվականին էր: Լեռան գագաթ հասա առավոտյան վաղ՝ 6 :30-ին: Խենթանալու տեսարան բացվեց աչքիս առաջ՝ հորիզոնը, բնության գույները: Դրանից հետո իմ առաջ նպատակ դրեցի, որ ամեն տարի ավելի բարձր լեռ եմ ընտրելու ու պետք է հաղթահարեմ: Այդպես էլ եղավ:

– Ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը՝ ինքս ինձ համար բացահայտեցի, որ Դուք եղել եք նաև Արարատի գագաթին:

-Այո, Արարատը երկրորդ լեռն էր, որ հաղթահարեցի չորս օրերի ընթացքում: Վերելքը սկսեցի 2002մ-ից, հասանք 3002մ, հանգստացանք, հետո շարունակեցինք մինչև 4002մ: Բարձրությանն ու համապատասխան պայմաններին վարժվելու համար նորից ցած իջանք մինչև 3002մ-ը, որից հետո կրկին բարձրացանք 4002մ, և, քանի որ այստեղ հանգստանալու համար բարենպաստ բարձրություն չի, միանգամից կեսգիշերին հասանք լեռան գագաթը: Դրանից հետո որոշեցի՝ հաջորդ լեռը Կիլիմանջարոն է լինելու, և ստացվեց:

– Ինչպե՞ս եղավ որոշումը՝ նվաճել աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:

– Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ՝ Մարսելում բնակվող հայերս ցույց ենք անում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, երթեր ենք կազմակերպում: Կիլիմանջարոյից վերադառնալուց հետո, հերթական ցույցի ժամանակ հանդիպեցի JAF -ի (JAF-ը՝ (Jaunésse Arménien de Franc) Մարսելում գործող հայկական ամենահայտնի մշակութային կենտրոնն է) տնօրենին և ասացի, որ ի հիշատակ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, պատրաստվում եմ բարձրանալ աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, հետս գագաթ բարձրացնելով նաև Հայաստանի դրոշը և, եթե դա ինձ հաջողվի, ապա հաղթանակս նվիրելու եմ աշխարհի բոլոր հայերին: JAF-ի տնօրենի հետ պայմանավորվեցինք, որ այդ նախաձեռնության համար պետք կլինի մոտ 50.000 եվրո գումար, որի գտնվելու դեպքում ես կիրականացնեմ իմ ծրագիրը: Նա խոստացավ, որ միացյալ ջանքերով կհավաքվի գումարը, ու այդպես էլ եղավ:

– Ի՞նչ մարզավիճակ է պետք ապահովել աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճելու համար:

– Էվերեստ բարձրանալու համար սկսեցի ինտենսիվ մարզումները: Առավել հարմար լեռները, որ գտա նախապատրաստական աշխատանքների համար՝ գտնվում էին Բոլիվիայում՝ Սախամա լեռը՝ 6 542 մ, Պերուում գտնվող Ուասկարան լեռը՝ 6768 մ, Էկվադորում՝ Չիմբորասոն՝ 6 310 մ, և Կոտոպախի՝ 5897 մ լեռները, որտեղ էլ գնացի և 36 օր շարունակ առանց դադարների մարզումներ անցա: Եվ քանի որ Էվերեստի բարձրությունը 8848 մ է, մտածեցի, որ անպայման պետք է գտնեմ նաև մեկ այլ լեռ, որը գոնե մինիմում 8000 մ բարձրություն կունենա, և հաղթահարեմ դա, որպեսզի նաև հասկանամ՝ ինչպե՞ս եմ ինքս ինձ զգում նման բարձրության վրա, ինչպե՞ս է արձագանքում այդպիսի բարձրությանն իմ օրգանիզմը: Այդ նպատակով ես հասա Տաջիկստան և բարձրացա տեղի ամենաբարձր լեռը՝ Պիկ Լենինան, որ 7134 մ բարձրություն ունի:

Մի խոսքով՝ անցա հնարավոր ամեն տեսակի փորձություններն ու մարզումները, որպեսզի հաջորդ տարի՝ 2015-ին, բարձրանամ Էվերեստ: Ու բարձրացա: Ցավոք, ճանապարհի կեսին ու հենց ապրիլի 25-ին, երբ պատրաստվում էի նվաճել գագաթը, լեռան փեշերին ուժգին երկրաշարժ տեղի ունեցավ, հսկա ժայռաբեկորներն ընկան հենց վրանիս կողքին, և, կարելի է ասել՝ հրաշքով փրկվեցի այդ աղետից. վրանում չէի, այլ համարյա արդեն գագաթին մոտ էի: Մեզ ուղեկցող չինացիները (ես լեռն էի բարձրանում Չինաստանի կողմից) ինձ ասացին, որ անվտանգության տեսակետից բարձունքը հաղթահարելն այլևս արգելվում է, և, որ մենք ստիպված ենք վերադառնալ: Ցավոք, 2015-ին չհաջողվեց հաղթահարել Էվերեստի գագաթը, բայց ես հեշտ հանձնվողներից չէի ու նպատակ դրեցի՝ ինչ ուզում է լինի՝ հաջորդ տարի հասնելու եմ Էվերեստի գագաթին: Իմ նպատակն ամբողջ աշխարհին այս կերպով Ցեղասպանության մասին հաղորդագրություն ուղարկելն էր, և, եթե գագաթին հասնեի, միգուցե այդ փաստն այնքան չէր արծարծվի մամուլով, քան այն հանգամանքը, որ այդ հաղթանակը նվիրում եմ Ցեղասպանությունը վերապրած՝ աշխարհի բոլոր հայերին: Հենց օդանավակայանում, ինձ դիմավորելու եկած բազմաթիվ լրագրողների և տեսախցիկների առաջ ես հայտարարեցի, որ հաջորդ տարի նվաճելու եմ աշխարհի ամենաբարձր գագաթը, ու նորից սկսեցի նույն եռանդով մարզվել: Երկրորդ անգամ Էվերեստ բարձրանալու որոշումս ֆինանսական տեսակետից իրականացավ մտերիմ ազգականիս աջակցությամբ:

– Պատկերացնում եմ՝ որքան դժվար որոշում է՝ ամեն ինչ սկսել նորից:

– Ես կասեի՝ ավելի եռանդուն սկսեցի մարզվել՝ վազել ամեն առավոտ, լողալ, հեծանիվ քշել, իսկ երեկոները շատ ծանր ուսապարկով, միաժամանակ՝ ոտքերիցս ծանրություններ կապած, քայլել՝ օրական 20 կիլոմետր ճանապարհ: Պարապմունքներս չէի դադարեցնում՝ նույնիսկ հանգստյան օրերին: Այսպիսով, 2016 թ.-ին փորձեցի կրկին հաղթահարել Էվերեստի գագաթն ու այս անգամ անխոչընդոտ հաջողեցի:

– Եվ կարծեմ հենց էվերեստի գագաթից՝ 8848 մ բարձրությունից, Դուք հաղորդագրություն տարածեցիք. «Ես աշխարհի ամենաբարձր կետում եմ: Ես դա արեցի: Դա արեցի աշխարհի բոլոր հայերի և իմ համար: Մեր գործը երբեք չի մեռնի»: Ի՞նչ գործ նկատի ունեիք՝ հավանաբար Ցեղասպանության ճանաչման գո՞րծը:

– Այո: Մենք ջանքեր ենք թափում, որպեսզի Թուրքիան ընդունի դարասկզբին կատարած իր ոճրագործությունը: Ի դեպ, հենց ես Էվերեստի գագաթից ցած իջա, և ինձ տեղեկացրեցին, որ Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Շատ երջանիկ էի, թվում էր՝ մի երկիր եղավ, որ լսեց իմ ձայնն Էվերեստի գագաթից(ժպտում է.- Ն.Մ.):

– Որքա՞ն տևեց այդ ճամփորդությունը, որևէ խնդիր առաջ չեկա՞վ բարձրությունը հաղթահարելու ճանապարհին:

– Էվերեստի ողջ ճամփորդությունը տևեց երկու ամիս, իսկ լեռը մագլցելը՝ հինգ շաբաթ: Անհրաժեշտ է, որպեսզի մարմինը վարժվի բարձրությանը, հակառակ դեպքում կարող են առողջական խնդիրներ առաջ գալ՝ սուր գլխացավ, ճնշման կտրուկ տատանումներ, և այլն: Որպեսզի մարմինդ բնականոն ընթացքով վարժվի բարձրությանն ու կլիմայի փոփոխություններին՝ որոշակի բարձրությունների հասնելուց հետո հարկավոր է մի քանի օր դադար առնել ու նոր միայն շարունակել ճանապարհը: Կան, իհարկե, մարզիկներ, ովքեր ցանկանում են արհեստական ճանապարհով վարժեցնել օրգանիզմը, օրինակ՝ հատուկ ներարկումների միջոցով, բայց ես նախընտրում եմ դա անել նատուրալ ճանապարհով. պարզապես ճանապարհի որոշակի հատվածներում հանգստանում եմ:

Գագաթը մագլցել սկսեցինք երեկոյան, հատուկ լուսավորության օգնությամբ, որ նախատեսված է նման դեպքերի համար: Ես էի, մի մեքսիկացի և Նեպալից երկու օգնականներ: 12 ժամ անց հասանք գագաթին՝ առավոտյան ժամը 8-ն անց կես էր: Խենթանալու օդ էր գագաթում: Այնտեղ հատուկ շնչառական սարքով մնացի կես ժամ, որովհետև առանց դրա հնարավոր չէ երկար մնալ այդպիսի բարձրության վրա: Սկսեցի անմիջապես հանել իմ հետ վերցրած բոլոր դրոշները՝ լիբանանյան, հայկական, ֆրանսիական, մարսելյան, բոլոր այն ակումբների դրոշները, որոնք ինձ օգնել էին այս նախաձեռնության իրականացման ընթացքում, մի խոսքով՝ 20-ից ավելի դրոշներ: Արագ-արագ հանում էի շնչառության ապարատը, ձեռնոցներս, պաշտպանական ակնոցներս ու նկարվում էի դրոշների հետ, այնուհետև նորից հագնում դրանք: Արդյունքում, բացի ձեռքբերումներից, նաև խնդիրներ ունեցա, որովհետև ոտքերիս մատները ցրտահարվել էին, ու քիչ էր մնում, որ դրանք անդամահատեին, բայց հիմա կարծես կամաց-կամաց բուժվում են:

– Ի՞նչ արձագանքներ եղան դրանից հետո:

– Երբ հասա օդանավակայան՝ ավելի քան 150 մարդ էր եկել ինձ դիմավորելու, այդ թվում նաև լրագրողներ՝ Ֆրանսիայից և այլ երկրներից: Գիտե՞ք՝ ես ուզում էի ինձ հետ վերցնել նաև Թուրքիայի դրոշը, և հենց Էվերեստում եղած ժամանակս նամակ եմ գրել Էրդողանին, որտեղ մասնավորապես նշել եմ, որ մենք սպասում ենք, որպեսզի իր գլխավորած կառավարությունն ընդունի Ցեղասպանությունը, որ գործել է ոչ թե ինքը, այլ իր նախնիները, և միայն իր կառավարությունն է, որ կարող է ոչ թե՝ մեղադրվել դրա համար, այլ՝ ընդունել իր նախնիների կողմից իրականացված այդ ոճիրը: Նամակում գրել եմ նաև, որ իմ նախնիները նույնպես այդ ոճիրի զոհերն են, և ես՝ իրենց ողջ մնացած ժառանգը:

– Ի՞նչ եք կարծում՝ Թուրքիան պատրա՞ստ է առերեսվել պատմական ճշմարտության հետ:

– Դժվար պետք է լինի Թուրքիայի համար: Հասկանալի է, որ նրանք իրենց համար որոշակի խանգարող հանգամանքներ ունեն՝ չընդունելու Ցեղասպանությունը՝ հողային, տարածքային և գումարային փոխհատուցումներ կան, ի վերջո: Եվ մենք էլ մեր հերթին՝ պետք է փոխենք մոտեցման մեր ձևը: Ես տարիներ շարունակ կոչ եմ անում հայերին՝ չօգտագործել «թուրք» տերմինը՝ որպես վիրավորական արտահայտություն: Նկատե՞լ եք՝ ինչպես են հրեաները վարվում այս իրավիճակում՝ նրանք երբեք չեն վիրավորում գերմանացու ազգային պատկանելությունը, այլ ոճիրը բնորոշելու համար տալիս են բնորոշումներ ըստ էության՝ նացիստներ, որովհետև այն, ինչ արվել է իրենց նկատմամբ, իրականում նացիստություն է եղել: Երբեք որևէ հրեա՝ խոսելով Հոլոքոստի մասին, չի ասում, թե գերմանացիներն են իրականացրել դա, այլ՝ Հիտլերը, նացիստները: Հիմա եկել է ժամանակը փոխելու մեր մոտեցումը Ցեղասպանության խնդրի վերաբերյալ: Պետք չէ ասել, թե թուրքերն են մեղավոր Ցեղասպանության համար, կամ հենց ինքը՝ Էրդողանը, որովհետև ինքը նույնիսկ ծնված էլ չէր այդ ժամանակ:

Մեղավոր են այն իշխանությունները, որոնք իրագործել են այդ ոճիրը, բայց միայն այսօրվա կառավարությունը կարող է ընդունել նախնիների գործած աննախադեպ ոճիրը: Սա է խնդիրը: Իրականում թուրք ժողովուրդն ընդունել է այս փաստը, պատմությունն ու նույնիսկ թուրք պատմաբաններից ու մշակույթի գործիչներից շատ-շատերն են ընդունել այն: Էրդողանը մեղավոր չէ իրականացված Ցեղասպանության համար, նա մեղավոր է այսօրվա իր լռության համար: Ամեն դեպքում մենք ամեն տեսակի ջանքեր պետք է թափենք, որպեսզի Թուրքիան այլ տարբերակ չունենա, քան ընդունել իր նախնիների գործած սարսափելի մեղքը մեր ժողովրդի ու մեր ազգի նկատմամբ:

– Էրդողանին գրած Ձեր նամակը տեղ հասա՞վ:

– Այս նամակը ես հաջորդ տարի հենց Թուրքայում պատրաստվում եմ հանձնել իրենց կառավարությանը, և հատկապես Էրդողանին, իսկ թե ինչպե՞ս դա կլինի, առայժմ փակագծերը չեմ բացի: Միայն կասեմ, որ եկող տարվա համար պատրաստվում եմ նոր ռեկորդ սահմանել, որի ընթացքում էլ կհանձնեմ այդ նամակը: Հիմա ես ինտենսիվորեն պատրաստվում եմ այդ նպատակի իրականացմանը:

– Հայաստանից ի՞նչ արձագանքներ եղան Էվերեստ բարձրանալու առիթով:

– Երբ վերադարձա Մարսել, ինձ ընդունեցին JAF-ն ու Մարսելում Հայաստանի հյուպատոսարանը: Այստեղ հյուպատոսն ինձ հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության պատրաստած պատվոգիրը, իսկ մեդալը, որ նույնպես այդ նախարարության կողմից է շնորհված, ես նախընտրեցի ստանալ հենց Հայաստանում, որովհետև պատրաստվում եմ մի քանի շաբաթից այցելել Հայաստան և անպայման լինել նաև Արցախում, որտեղ ապրիլի սկզբին տեղի ունեցած ցավալի դեպքերն անհանգստացրել են նաև մեզ՝ Ֆրանսիայում ապրող հայերիս, և մենք արել ենք հնարավոր ամեն բան՝ այդ օրերին զորավիգ լինելու և սատար կանգնելու մեր ժողովրդին: Բացի այդ, Արցախում և Արցախի համար է զոհվել նաև լիբանանահայ իմ ընկեր Մոնթե Մելքոնյանը, ում հետ լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին ես զենք եմ բռնել: Ինձ Հայաստան են հրավիրել նաև հայ լեռնագնացները, ինչպես նաև՝ ՀԲԸՄ-ն, Սփյուռքի նախարարը և այլ կառույցներ: Հայաստան մեկնելու իմ առաջնային ու, թերևս, ամենակարևոր պլանների մեջ է մտնում՝ անպայման այցելել մանկատներ: Առաջիկայում պատրաստվում եմ մեկնել նաև Լիբանան, որտեղից ստացել եմ տեղի՝ Սպորտի նախարարի հրավերը, ինչպես նաև՝ Կանադա, որտեղից ինձ հրավիրել է տեղի ՀԲԸՄ տնօրինությունը: Առաջիկայում պատրաստվում եմ լինել նաև ԱՄՆ-ում, Լոնդոնում և այն երկրներում, որտեղից ինձ դեռ կհրավիրեն:

Ara Xachaduryan (1)

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Ֆրանսիա-Հայաստան

Հ.Գ. Նյութի պատրաստմանն աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ ԱԳՆ-ին և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը:
Լուսանկարները՝ Արա Խաչադուրյանի անձնական արխիվից:


Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական...

09:19

Երկրաշարժ՝ Հայաստանում․ զգացվել է Մասիսում, Մխչյան և Դվին գյուղերում

Երկրաշարժ՝ Հայաստանում․ զգացվել է Մասիսում, Մխչյան և Դվին...

09:03

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44