Իտալիայում դատախազները դադարեցրել են հայտնի սպորտային պաշտոնյայի հետ կապված սեռական ոտնձգության գործի հետաքննությունը՝ համարելով, որ զոհը «շատ ծեր է» որևէ ոտնձգության համար։ Այս մասին հաղորդում է National Public Radio-ն։
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ 74-ամյա Կարլո Տավեչիոյին կասկածում են Էլիզաբետա Կորտանիին համբուրելու և նրա նկատմամբ ոտնձգություն կատարելու փորձի մեջ, որի 50-ամյակը նոր էր լրացել։ Միջադեպը տեղի է ունեցել 2015-ին տղամարդու գրասենյակում, սակայն կինը միայն 2017-ի նոյեմբերին է դատական հայց ներկայացրել։
Կորտանիի խոսքով՝ երկրորդ անգամ Տավեչիոյի հետ հանդիպման ինքը եկել է թաքնված տեսախցիկով։ Տեսագրվել է՝ ինչպես է վերջինը ոտնձգություններ կատարել և բռնի համբուրել կնոջը։
Հռոմում դատախազները գործ չեն հարուցել Տավեչիոյի դեմ՝ ասլելով, որ նախ բողոքը «շատ ուշ» է ներկայացվել, երկրորդ՝ «Կորտանին բավականին մեծ էր և լավ էր ճանաչում Տավեչիոյին»։
«Հնարավոր է՝ ես շատ ծեր եմ նրանց համար, բայց ես կարողացա ինձ պաշտպանել։ Կարող եմ վստահեցնել, որ ավելի խոցելի դիրքում եմ եղել, ես վախեցած էի։ Այդ սենյակում ո՛չ խոցելիությունը, ո՛չ վախը տարիք չունեն»,-հայտարարել է կինը։