Հերոս լինելը մի բան է, հերոսի կերպարը պահպանելը՝ այլ բան: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում այսպես ձեւակերպեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի արարքը:
Սեյրան Օհանյանը, որն այդ ժամանակ պաշտպանության նախարար էր, մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե ԱԱԾ տեսանյութից է տեղեկացել այդ մասին, իսկ նախարարությունը չէր կարող վերահսկողություն իրականացնել՝ արդյոք քաղաքացիների աջակցությունն ամբողջությամբ տեղ հասել է, թե ոչ:
«Մանվել Գրիգորյանին ի սկզբանե ճանաչել եմ որպես մարտական, զինվորական ճանապարհ անցած անձնավորության, որի հիմնական ուղղությունը եղել է Արցախյան ազատամարտը եւ նա ներդրում է ունեցել այնտեղ: Դրա համար գնահատել եմ: Բայց այն, ինչ տեսանք լրատվամիջոցներով, դա բոլորի եւ նաեւ իմ կողմից դատապարտելի է: Ես ինքս անձամբ ցավ եմ ապրում այն ամենի համար, ինչ հայտնաբերվեց այնտեղ: Ցավ եմ ապրում մատաղ սերնդի՝ աշակերտների նկատմամբ այդ վերաբեմունքի հետ կապված, որոնք իրենց սիրտն ու հոգին էին դրել այդ աջակցության մեջ»,-ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Սեյրան Օհանյանը նշեց, որ իրավապահները պետք է պարզեն այդ ամենին մասնակցության շրջանակը եւ պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին, սակայն պաշտպանության նախարարությունը չէ, որ պետք է այդ վերահսկողությունը իրականացներ:
«Պաշտպանության նախարարությունը համապատասխան ապահովում իրականացնում է, վերահսկում է որակը, ժամանակին ապահովելը, բայց անմիջապես նյութատեխնիկական ապահովումը տեղի է ունենում այլ օղակների ներքո: Նախարարությունն իրավասություն չունի քաղաքացիական անձանց եւ տարբեր հասարակական կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության անցկացնելու: Պետք է պարզել եւ դրա շրջանակում մարդիկ պետք է կրեն պատասխանատվություն»,-ընդգծեց Օհանյանը:
Հիշեցմանը, որ ապրիլյան պատերազմի օրերին քաղաքացիները, մամուլը ահազանգում էին, որ շատերի օգնությունը տեղ չի հասել, Օհանյանն ասաց՝ հանձնախումբ էր ստեղծվել, որը զբաղվում էր օգնության բաշխմամբ. «Ստեղծվել է հանձնախումբ, որն էլ վերահսկել է՝ ինչպես է բաշխվում, ՊՆ-ն չի վերահսկել: Երկրորդ՝ դժվար է վերահսկողություն իրականացնել յուրաքանչյուր ստորաբաժանման հետ կապված: Ի վերջո, բոլորը նվիրված լծվել էին այդ գործին»:
Հարցին, թե ինչպես կբնութագրի այն զինվորականներին, մարդկանց, որոնք բանակի բյուջեն ու զինվորի հասանելիքը յուրացրել են, ինչի վերաբերյալ այս օրերին սկանդալային բացահայտումներ են արվել, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Նախեւառաջ նրանք զինվորականներ չեն, 2008-ից բանակում չէ Մանվել Գրիգորյանը: Բանակի հետ կապը եղել է այնքանով, որքանով որ ՀԿ-ների հետ ենք կապ ունեցել: Իհարկե, երեւույթը դուրս է բոլոր բարոյական նորմերից, որովհետեւ դրանով արտահայտվում է վերաբերմունքը բանակի եւ մատաղ սերնդի նկատմամբ: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ այդպիսի դեպքերի բարոյական գնահատականը մենք տալիս ենք, բայց իրավականը կտա իրավապահ համակարգը: Սպասենք վերջնական գնահատականին: Նա ունեցել է համապատասխան ներդրում Արցախյան ազատամարտին, բայց ես կասեմ՝ մեկ բան է լինել հերոս, մեկ բան է պահպանել այդ կերպարը»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվեց անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ ձերբակալության ժամկետը լրանալուց հետո, կկալանավորվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտեց անօրինական զենք զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը չէր հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հանգանակած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի կենդանիներին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01