Ամբողջ աշխարհում 2017 թվականին ընդհանուր առմամբ 68,5 միլիոն փախստական է գրանցվել, որոնց կեսը երեխաներ են։ Սա պատմության մեջ փախստականների ռեկորդային քանակություն է,– հունիսի 19-ին հաղորդել է ՄԱԿ–ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը։
Նշվում է, որ փախստականների գլոբալ ցուցանիշները հինգերորդ անգամ ռեկորդային մակարդակի են հասել։ Նրանց քանակությունը մեկ տարվա ընթացքում հասել է 3,1 միլիոնի։ Ընդ որում, փախստականների մեծ մասը՝ 40 միլիոնը, ներքին տեղաշարժվածներն են եղել, այսինքն մնացել են իրենց երկրներում։ Փախստականների մեջ ամենից շատը Սիրիայի, Աֆղանստանի, Հարավային Սուդանի, Սոմալիի քաղաքացիներն են։ Ընդ որում, բոլոր փախստականների 85%-ը ապրում է բնակչության շնչին բաժին ընկնող ցածր կամ միջին եկամտով երկրներում, մասնավորապես՝ Ուգանդայում, Լիբանանում, Պակիստանում և այլն։
Ավելի վաղ ՄԱԿ–ը կոչ էր արել երկրներին ակտիվացնել գաղթականների ընդունումը։
Այս տարվա սկզբին երրորդ երկրներ էր պետք տեղափոխել 277 հազար փախստականների, որոնք ժամանակավոր ապաստարան էին գտել Հոնաստանում, Իտալիայում, Մերձավոր Արևելքի երկրներում կամ Աֆրիկայում։