Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ փոքր, բայց արդյունավետ կառավարության հայեցակարգը, որի վրա հիմնված Է նախարարների կաբինետի կառուցվածքային փոփոխությունների իր ծրագիրը, նախատեսում Է նախարարությունների թվի կրճատում 14-ից մինչեւ 11, ինչպես նաեւ կառավարությունը պահելու ծախսերի նվազեցում մինչեւ ՀՆԱ-ի 3,9 տոկոսը, տեղեկացնում Է «Գրուզիա Online»-ին:
«Դա այն բանի հայեցակարգն Է, թե կառավարությունն ինչ բաժին պետք Է ունենա ներքին համախառն արդյունքում»,-լրագրողներին ասել Է Բախտաձեն: Վարչապետի թեկնածուն, որն այդ պաշտոնին առաջադրվելուց առաջ զբաղեցնում Էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել Է, որ այդ առումով առկա Է զգալի առաջընթաց: «Այս տարի այդ ուղղությամբ ծախսերը կլինեն ՀՆԱ-ի 4,2-4,3 տոկոսի սահմաններում: Իսկ փոքր կառավարության հայեցակարգը նախատեսում Է այդ ծախսերի կրճատումն այնպես, որ դրանք չգերազանցեն ՀՆԱ-ի 3,9 տոկոսը»,-հավելել Է Բախտաձեն:
Նա նշել Է, որ այդ կերպ ազատված միջոցները, որոնք կկազմեն մոտավորապես 100-120 մլն լարի (41-49 մլն դոլար) հնարավոր կլինի ուղղորդել այլ կարեւոր սոցիալական ծրագրերի: Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք Է վստահություն հայտնի նոր վարչապետին, ինչպես նաեւ կառավարության կազմին ու նրա ծրագրին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հրաժարական Էր տվել՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ իր ու կառավարող կուսակցության ղեկավարության միջեւ վերջին ժամանակներս տարաձայնություններ են առաջացել:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55