«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասված է.
«Նոր Հայաստան նոր Հայրապետ» նախաձեռնությունը շարժում է սկսել կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ` պահանջելով նրա հրաժարականը` հիմք ընդունելով կաթողիկոսի` հայոց եկեղեցու Նվիրապետության սրբազան ուխտի և կանոնների դրժումն ու ոտնահարումն իր ողջ պատճառահետևանքային կապերով, ազգային հարստության (պատմամշակութային արժեքներ) մսխումը, քրեաօլիգարխիկ տարրերին սատարելը և նրանց հետ գործակցելը, ազգի համար կարևոր և եղերական իրադարձություններին չարձագանքելը, անհիմն կարգալուծությունները, եկեղեցիների և տարաբնույթ շինարարական աշխատանքներում ներգրավված շինարարներին և կազմակերպություններին հասանելիք գումարների յուրացումը, եկեղեցու ներսում որոշ հոգևորականների անբարտավան կեցվածքին և անօրինական գործողություններին, քրիստոնեական արժեքների անկմանը, տարաբնույթ աղանդավորական շարժումների աշխուժացմանը նպաստելը, սփյուռքը սոսկ ֆինանսական աղբյուր և սեփական նկրտումներին ծառայող քսակ դիտարկելը և այլն:
Այս ամենի հանգուցալուծումը տեսնում ենք միմիայն կաթողիկոսի հրաժարականով, որի համար «Նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժումը պահանջում է հրավիրել եպիսկոպոսական կամ ներկայացուցչական ժողով` մասնակիցների ամբողջական կազմով:
Մայր Աթոռը, օգտագործելով ԶԼՄ-ի դեռևս կախյալ վիճակը որոշ ուժերից, որոնց հովանավորն է ներկայիս կաթողիկոսը, օգտագործում է հակաքարոզչական գործիքակազմը` անհիմն կերպով տարբեր հոգևորականների միջոցով խեղաթյուրելով շարժման նպատակը: Քանի որ ինքնապաշտպանության նպատակով Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը առանց հիմնավորման շարժումը որակում է որպես աղանդավորական, պաշտոնապես հայտարարում ենք, որ շարժումը կրում է հայոց եկեղեցու բարեկարգմանն ուղղված քաղաքական, սոցիալ-մշակութային բնույթ և չի շոշափում քրիստոնեական դավանանքի և հայոց եկեղեցու վարդապետությանը դեմ քարոզչություն կամ նոր ուսմունքի տարածում, ինչը բնորոշ է աղանդավորությանը: Այսինքն` շարժումը ոչ թե դեմ է հայոց եկեղեցուն, այլ հանուն եկեղեցու բարենորոգչության է:
Պարոն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ, որ օբյեկտիվորեն բարձրաձայնում եք որոշ ԶԼՄ-ի դեռևս կախյալ վիճակը` նրանց գործունեությունը որակելով որպես հակապետական քարոզչություն (18.06.2018):
Շարժումը, կրելով «Առողջ պետություն, առողջ եկեղեցի» գաղափարախոսությունը, կոչ է անում կառավարությանը լրջորեն վերաբերվել շարժման կողմից հրատապորեն բարձրացված հարցին, որովհետև քրեաօլիգարխիկ տարրերից պետք է մաքրել ոչ միայն պետությունը, այլև հայոց եկեղեցին` ի դեմս Գարեգին Բ կաթողիկոսի և իր կլանի: Ուստի, ակնկալում ենք պետության աջակցությունը ազգային պետական այս կարևոր գործը ցանկալի ավարտին հասցնելու համար և խնդրում ենք հետևողական լինելու ԶԼՄ-ի կողմից տեղեկատվության անաչառ լուսաբանմանը»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01