Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 18 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի:
Փրկարարները և Գորիսի ՃՇՇ «Ոսմար» ՍՊԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:
Ժամը 14:00-ի դրությամբ Գորիս-Տաթև ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է: