ARM | RUS |

Վարչապետը ծանոթացել է «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությանը և անդրադարձել կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված որոշմանը

19.06.18 | 19:48

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:

Արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները և առաջիկա անելիքները: Տեղեկացվել է, որ ընկերությունում ներդրվել են կրթական ծրագրերի 70-ից ավելի նոր գործիքներ, որոնց յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1,5 մլն դոլար: Վարչապետը զրուցել է ուսանողների և ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին և ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:
Այնուհետև վարչապետին են ներկայացվել ՏՏ ոլորտում նոր ծրագրերի իրականացման, այս բնագավառի հետագա զարգացման բարձրակարգ մասնագետների պատրաստման, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման հնարավորություններն ու միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները:

Գործադիրի ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի զարգացումը և ընդգծել, որ այն գտնվում է ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կառավարությանը ներկայացնել վերը նշված հարցերի շուրջ համալիր միջոցառումների ծրագիր՝ «ճանապարհային քարտեզ», հստակ նշելով պետության և մասնավոր հատվածի գործառույթներն ու անելիքները:

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Գիտեմ, որ սա առաջին անգամն է, որ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակի տարածքում, սովորաբար մենք համատեղ գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում և կարծում եմ՝ սա մեր հարաբերություններում խորհրդանշական փոփոխություն է: Ես մի այսպիսի խորհրդանշական պատկեր ունեմ իմ մտքում. եթե իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է՝ սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ, ուրեմն այդ մարդը կամ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կամ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Սա է պատճառը, որ հիմա իմ ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներին: Իրականում, մի կողմ դնելով հումորը, սրա մեջ լուրջ խորհրդանշական բան եմ տեսնում: Մի դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ մարդն ասում է՝ անհնար է, որևէ բան չի փոխվի, որևէ հույս չկա, երկրորդ դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների մարդիկ են, որոնք ասում են՝ անհնար ոչինչ չկա: Ւնչու ենք մենք կարևորում բարձր տեխնոլոգիաները, որովհետև դա և՛ մտքի, և՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորինի սահմանը:

Այսինքն, այն, ինչ 10, 20, 30 տարի առաջ կհամարվեր անհնար՝ հիմա դարձել է իրականություն: Այժմ համոզված եմ և հույս ունեմ, որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք և մեր երկրում հնարավորինի սահմանը կընդլայնեք, իհարկե բոլորիս աջակցությամբ»:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ ՏՏ ոլորտն «արտագաղթի» կարևոր մաս է կազմում՝ դա «արտագաղթն է հին իրականությունից դեպի նոր իրականություն», այսինքն՝ հին կյանքից դեպի նոր կյանք: Վարչապետի համոզմամբ՝ այս բնագավառն իր հետ բերում է նաև աշխատանքային նոր մշակույթ: ««Արտագաղթի» այս մոդելը շատ կարևոր է. մենք պետք է մնանք մեր երկրում, շարունակենք ապրել մեր երկրում, բայց չպետք է մնանք նույն տեղում, այլ շարունակաբար տեղափոխվենք մի տեղից՝ մի տեղ, մտածողության մի հարթությունից՝ հաջորդ հարթություն, հաջորդ հարթությունից՝ ավելի բարձր հարթություն, մի իրականությունից՝ մեկ այլ իրականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է կրթության ոլորտի զարգացումը, քանի որ ցանկացած խնդրի լուծման «ճանապարհային քարտեզի» մեջ կրթությունը պարտադիր իր տեղն ունի: «Չկա այդպիսի խնդիր, որի լուծման ընթացքում ներկա չլինի կրթական կոմպոնենտը: Եթե այդ լուծումը բաղկացած է երկու քայլից, ուրեմն այդ երկու քայլերից մեկը պարտադիր կրթական կոմպոնենտն է»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը: «Գիտեք, մենք, ըստ էության, ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում՝ ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ արդեն հուլիսի 1-ից օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Այսինքն, մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որևէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ արտահայտում է մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու համար: Եվ սա ամենակարևոր արձանագրումն է, որովհետև գիտեք, որ կառավարությունում էլ կան նախարարներ՝ շատ հարգելի, հեղինակավոր, ովքեր պնդում են, որ այդ համակարգն ընդհանրապես սահմանադրականության հետ կապված խնդիր ունի: Առաջ են քաշում տարբեր խնդիրներ և մեր մոտեցման անկյունաքարը հետևյալն է՝ մենք սրանով ժամանակ ենք շահում, որպեսզի խնդիրը հանդարտ պայմաններում քննարկենք և կարողանանք հասնել համաձայնության, համաձայնեցված որոշումների:

Մենք ունեինք երեք տարբերակ՝ առաջին տարբերակն օրենքի գործարկումը հետաձգելն է. ինչո՞ւ մենք չգնացինք այդ ճանապարհով. մի պարզ պատճառով, քանի որ այն փոփոխությունը, որ իրականացրեցինք՝ կոչվում է սիրո և համերաշխության հեղափոխություն: Այստեղ համերաշխության սկզբունքը կարող էր խախտվել, որովհետև այն 207 հազար մարդկանց, ովքեր ինչ-ինչ լծակներով արդեն համակարգի մեջ էին՝ մենք փաստորեն պետք է նրանց ասեինք դուք մնացեք նույն վիճակում, մենք ձեզ ոչնչով չենք ուզում և չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհն այն 80 հազար քաղաքացիների հետ: Այսպիսով կխախտվեր համերաշխության սկզբունքը: Հաջորդը, արդյոք օրենքի չեղարկումը կա որպես տարբերակ, ինչու մենք չենք գնացել այդ տարբերակով: Նշել եմ բազմաթիվ պատճառներ՝ կապված մեր տնտեսության ներդրումային միջավայրի և այլնի հետ, բայց ամենակարևոր փաստարկը հետևյալն է. եթե մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք, որ այդ համակարգը պետք է չեղարկվի՝ դա կարող ենք անել նաև 2 ամիս հետո և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բայց եթե մենք հիմա չեղարկենք, հետո մտածենք՝ ճի՞շտ ենք անում, թե ոչ, պրոցեսն այլևս հետ չենք կարող բերել: Այսինքն, եթե մենք քայլ անենք, հետո մտածենք՝ արդյոք ճիշտ էր այն, դա կարող է իր հետ բերել աղետների: Շատ կարևոր է, որ այս հարցում կայացնենք այն որոշումը, որն ընդունված է անվանել «տեղեկացված որոշում»: Այսինքն, մենք ժամանակ ենք շահում, որպեսզի բոլորով, ներկայացուցչական մակարդակով հասկանանք բոլոր մանրամասները և եթե օրինակ երեք ամիս հետո կպարզվի, որ չեղարկումը պետք է տեղի ունենա՝ մենք դա կարող ենք անել նաև երեք ամիս անց և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բոլորը կստանան իրենց գումարները մինչև վերջ՝ ներառյալ տոկոսները: Երրորդ տարբերակը հետևյալն է՝ ամեն ինչ թողնել նույնը, այսինքն, որևէ բան չփոխել: Սա կնշանակեր, որ մենք, այսպես ասած, ընդամենը տրվում ենք հոսանքին և ասում, որ որևէ բան չենք պատրաստվում փոխել, քննարկել: Ուստի մենք եկանք այդ տարբերակին, որպեսզի համերաշխության և բալանսավորված մոտեցում ցուցաբերենք:

Գիտեմ, որ այդ որոշումը ներկաներից շատերի համար ցավոտ է, ես իսկապես ցավում եմ, որ ստիպված ենք եղել կայացնել այդպիսի որոշում, բայց դա ամենաբալանսավորված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք ունենք հնարավորություն և առաջիկա ամիսների մեր խնդիրն է լինելու հանդարտ պայմաններում այդ հարցը քննարկել, կայացնել մի որոշում, որը կլինի կամ կոնսենսուսային, կամ շատ մոտ կլինի կոնսենսուսին»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը հրավերի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու համար: Վարչապետը ողջունել է այն, որ այս ընկերության աշխատակիցների 30 տոկոսը կազմում են կանայք: «Սա քաղաքական նշանակության տեղեկատվություն է, մեր հեղափոխության ամենակարևոր շարժիչ ուժը երիտասարդությունն էր և դա այդպես է, բայց իմ կարծիքով, քաղաքական վճռական գործոններից մեկը, որ բերել է հաղթանակի՝ կանանց աննախադեպ ակտիվությունն էր: Ես արդեն 28 տարի մասնակցում եմ հանրահավաքների և երբեք չեմ տեսել այնպիսի հանրահավաք, որտեղ հրապարակում կանգնածների 30-40 տոկոսը լինեն կանայք: Իմ կարծիքով, սա այն վճռական գործոնն է եղել, որ բերել է իրավիճակի փոփոխության: Գտնում եմ, որ վճռական է եղել նաև այն, որ պրոցեսներն ընթացել են խաղաղ և բոլորովին այլ մակարդակով: Ես ողջունում եմ «Սինոփսիս Արմենիա» ընկերությանը, բոլոր այն կանանց, ովքեր որոշել են և՛ մասնագիտական, և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերել: Հույս ունեմ, որ առաջիկայում իշխանության և կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով կմեծանա: Համոզված եմ, որ դա ճանապարհ է, որը մեզ դուրս կբերի բոլորովին նոր մակարդակի և հարթության»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:


Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են մեր լուսավոր տղաները»

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են...

09:12

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին` պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ այլ ընդդիմադիր ուժերի հետ

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններին կմասնակցի առանձին` պատրաստ լինելով համագործակցել ինչպես...

19:35

Այսօր  կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում

Այսօր կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում

19:31

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցություններ վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ

Ղազախստանը հայտարարել է, որ չի բանակցություններ վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի...

17:40

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել է

Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքով 3 անձ ձերբակալվել...

17:29

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային հեղինակության համար. Նիկոլ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը քաղաքական մեծ նշանակություն ունի Հայաստանի միջազգային...

17:13

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական...

16:55

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 65-ը՝ ստացել...

16:09

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան

Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին»...

15:56

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ Քոչարյան

Վերջին երկու տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է. Անդրանիկ...

15:25

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող շարունակվել.Հայ Սարգսյան

Մինչև 2018–ի մայիս ես Փաշինյանին համարել եմ իմ հարազատ եղբայր, հիմա մեր ընկերությունը չի կարող...

15:19

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա տղային՝ պատճառելով մարմնական վնասվածքներ

Մասիսի 3-րդ դպրոցի հետնամասում 3 անչափահասներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 13-ամյա...

15:03

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ շփումը

Դպրոցականները՝ Քննչական կոմիտեում. կարևորելով քննիչ-աշակերտ...

14:54

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝ չլողացած զինվոր չունենք

ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասում է՝ զինվորները շաբաթը մեկ են լողանում. ՊՆ փոխնախարարը հակադարձում է՝...

14:35

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․...

13:49

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան Ավինյան

Խախտում կատարած բոլոր կառուցապատողները պետք է տուգանվեն. Տիգրան...

13:23

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու Ծաղկահովիտում

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում ու...

13:09

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ. ՓԾ-ն ամփոփում է...

12:45

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում. Ավինյան

Անընդունելի է, երբ վարորդները ստանում են աշխատավարձը, սակայն հավաքագրումներին չեն մասնակցում....

12:19

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին ձևավորել լայն համազգային շարժում. ՀՀԿ

Խոստովանում ենք, որ ընդդիմադիր ազգային ուժերը, այդ թվում՝ մենք, չկարողացանք անհրաժեշտ պահին...

12:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44