Ինչպես կարող է նման մարդն այնքան ընկնել, որ զինվորների համար նախատեսված ուտելիքը յուրացնի: Զարմացած եմ: Ինձ թվում է` նման բան չէր կարող լինել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ սենսացիոն բացահայտումներին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ուշագրավ մանրամասներ էր հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը կատարված խուզարկությունից: Մասնավորապես, ապացույցներ են հայտնաբերվել այն մասին, որ զինվորներին ուղարկված օգնությունն ամենևին էլ նրանց չի հասել, այլ պահվել է Մանվել Գրիգորյանի տանը:
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը մեծ ցավով է տեղեկացել տեղի ունեցած բացահայտումների մասին, լրատվությանը հետևել է թե՛ երեկ, թե՛ այսօր:
«Ես չեմ կարող ոչինչ ասել, վարչապետն է դա ասել, իսկ նրան ժողովուրդն է ընտրել, նա երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, ես չեմ կարող գնահատել, քննիչ չեմ: Չեմ կարող պատկերացնել, որ նա (խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է.- Ա.Վ.) կարող էր նման բացասական երևույթներ ունենալ իր կյանքում: Գիտեք, որ ես կազմավորել եմ ՀՀ ԶՈՒ-ն, այն ժամանակ Վազգեն Սարգսյանի առաջարկով ես նրան կամավորական գումարտակի հրամանատար եմ նշանակել, նա բարձր մակարդակով է պատերազմել, բարձր կարգուկանոնով, հետո ես չեմ իմացել, թե նա ինչպես է ապրել, ինչ երևույթների հետ է առնչվել: Ես զարմացած եմ: Ինչպես կարող է նման մարդն այնքան ընկնել, որ զինվորների համար նախատեսված ուտելիքը յուրացնի: Զարմացած եմ: բայց կրկնում եմ՝ վարչապետն է ասել, քննչական մարմինները, դատարանը թող պարզեն»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:
Նա հստակեցրեց, որ Մանվել Գրիգորյանը մասնագիտությամբ զինվորական չի եղել, Արցախյան պատերազմի ընթացքում նա ժողովրդի շարքերից է եղել, որը պաշտպանում էր մեր երկիրը, մասնակցել է Արցախի ազատագրմանը, նա իր մասնակցության ընթացքում հրամանատար է եղել, ղեկավարել է այդ բրիգադը:
«Ես նրա հետ կապ չեմ ունեցել, ընդհանրապես որևէ զինվորականի, ռազմական գործչի հետ կապ չեմ ունեցել, բացի անվտանգության ոլորտում աշխատելուց: Ես զարմանում եմ, թե ինչպես նախկին հրամանատարը, սպան կարող էր նման բան անել, քանի որ մենք՝ սպաներս, հրամանատարներս, պահպանում ենք մեր պատիվը, դա շատ կարևոր է մեզ համար: Ինձ զարմացնում է այս ամենը: Դատարանը կորոշի, հենց այնպես խոսել ևս չեմ ցանկանում: Ցավալի է, վիրավորական, որ նման հերոսը կարող էր այդքան ընկնել: Ինձ թվում է՝ նման բան չէր կարող լինել, թող քննչական մարմինները որոշեն»,- ասաց Տեր-Գրիգորյանցը:
Գեներալ-լեյտենանտն ասաց, որ, իհարկե, այս սկանդալը գեներալի անվան հետ կապված մեծ անարգանք է «գեներալ» կոչման համար:
«Յուրաքանչյուր զինվորական իրեն պետք է իր անունը շատ բարձր պահի, իր պատիվը: Եթե այս ամենը հաստատվի, ապա վիրավորական է նաև այն զինվորների համար, որոնց հրամանատարը նման մարդ է եղել, շատ տհաճ զգացումներ են ապրելու բոլորը: Իհարկե, բացասական է այս ամենը: Թշնամիներն էլ ուրախանում և տոնում են: Բայց կասեմ հետևյալը` միևնույն ժամանակ մյուս գեներալների, հրամանատարների համար այս ամենը պետք է դաս լինի, իրենց կյանքում նման սխալներ թույլ չպետք է տան, չպետք է օրենքի դեմ, բանակային կարգուկանոնի դեմ գործեն:
Ես միայն կարգուկանոնով և օրենքով եմ ղեկավարել: Թերթերում գրում էին, որ Նորատ Տեր-Գրիգորյանցն ամենաազնիվ զինվորականն ու հրամանատարն է, դա ինձ համար մեծ պատիվ էր: Այս երևույթը, իհարկե, ցավալի է: ԽՍՀՄ բանակում ևս նման երևույթներ չեն եղել, սա հազվադեպ երևույթ է, եթե հաստատվի»,- նման կարծիք հայտնեց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01