2050 թվականին Էլեկտրամոբիլները կսպառեն աշխարհում ԷլեկտրաԷներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մինչեւ 9 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալությանը պատկանող New Energy Finance ընկերության զեկույցին, որն զբաղվում Է Էներգետիկայի ոլորտի իրադրության վերլուծությամբ:
Ներկայում Էլեկտրամոբիլներին բաժին Է ընկնում ԷլեկտրաԷներգիայի համաշխարհային սպառման, որը հասնում Է 20 հազար տերավատտ/ժամի, մոտավորապես 0,2 տոկոսը, նշվում Է զեկույցում: Սակայն կուտակչային մարտկոցների գների կանխատեսվող կտրուկ անկման կապակցությամբ՝ 2030 թվականին երկու երրորդով` գների ներկայիս մակարդակի համեմատությամբ, Էլեկտրամոբիլները կդառնան ավելի մատչելի եւ, հետեւաբար, դրանց կողմից ԷլեկտրաԷներգիայի սպառումը կաճի:
Էներգասպառման աճի վրա ազդեցություն կգործի նաեւ Էներգետիկական ընկերությունների քաղաքականությունը, որոնք ավելի ցածր սակագների օգնությամբ կխրախուսեն սպառողներին, որ նրանք իրենց Էլեկտրամոբիլները լիցքավորեն այն ժամանակահատվածում, երբ Էներգասպառման մակարդակն իջնում Է: Զեկույցը կազմողների կարծիքով, 2050 թվականին աշխարհում ԷլեկտրաԷներգիայի արտադրության ծավալը կհասնի 40 հազար տերավատտ/ժամի:
«Մարտկոցների գներն ավելի արագ են նվազում, քան մենք սպասում Էինք,-նշել Է Էներգետիկական շուկաների խնդիրների նյույորքցի փորձագետ Սալիմ Մոսբին՝ մեկնաբանելով զեկույցը:-Մարտկոցների գների նվազման հետեւանքով կաճի Էլեկտրամոբիլների պահանջարկը»: Fortune հանդեսի տվյալներով՝ 2017 թվականին աշխարհում կար մոտավորապես 2 մլն Էլեկտրամոբիլ, եւ դրանց 95 տոկոսը գտնվում Էր տասը երկրում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեդիայում: 2020 թվականին աշխարհում դրանց թիվը կարող Է հասնել 9-20 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 40-75 մլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01