Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործանախարարների խորհրդի նիստին կմասնակցեն նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 27-ին նախատեսված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները: Կազմակերպության անդամ են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:
ՍԾՏՀ առաջնայնություններն են՝ առևտուր եւ տնտեսական զարգացում, բանկային գործ և ֆինանսներ, հեռահաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղատնտեսական արդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, բնապահպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիաներ, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային այլ մարմինների միջև համագործակցություն, պայքար կազմակերպված հանցավորության, թմրանյութերի, զենքերի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներկրման, ահաբեկչության և անօրինական արտագաղթի դեմ, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացում, փոքր և միջին ձեռնարկատիրություն, կրթություն, ինստիտուցիոնալ վերազինում և կառավարում: Կազմակերպությունը կոչված է տնտեսական համագործակցության միջոցով ամրապնդելու կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և այն վերածելու բարգավաճման գոտու: Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք` ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան, Բալկանյան և Կովկասյան երկրներ և ներկայացնելով դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ տարածաշրջանը, որը հարուստ է նավթով և գազով, ինչպես նաև այլ բնական պաշարներով, աստիճանաբար վերածվում է Եվրոպայի ամենակարևոր տրանսպորտային և էներգետիկ փոխադրումների միջանցքներից մեկը: Անդամ երկրների միջև տարեկան առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ դոլար:
ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհուրդը հանդիսանում է կազմակերպության շրջանակում որոշումներ կայացնող գերագույն մարմինը: Խորհրդի հերթական հանդիպումները գումարվում են տարեկան երկու անգամ` մայիսին/հունիսին և նոյեմբերին/դեկտեմբերին, անհրաժեշտության դեպքում գումարվում են նաև հատուկ կամ ոչ-պաշտոնական հանդիպումներ: Խորհրդի հանդիպումները գումարվում են ՍԾՏՀ անդամ երկրներում այբբենական կարգով և կարգավորվում են ՍԾՏՀ Նախագահության կողմից: Նախագահությունն իրեն հերթին կարգավորվում է նույն սկզբունքով: Նախագահության ժամկետը տևում է վեց ամիս` սկսած յուրաքանչյուր տարվա հունվարի և հուլիսի 1-ից:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55