Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել մերժել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը պաշտպանը ներկայացրել էր նաև Ազգային ժողովի պատգամավոր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բագրատյանի անձնական երաշխավորությունները: Մեղադրողը կողմը միջնորդությանը չառարկեց:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշում կայացրեց մերժել միջնորդությունը` պատճառաբանելով, որ ավելի քան յոթ ամիս ընթացող դատական քննության ընթացքում ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, այն է՝ ընդգծված բացասական վերաբերմունքը դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, դատարանին բերում են այն եզրահանգման, որ հայտնվելով ազատության մեջ, նա չի դրսևորի պատշաճ վարքագիծ, որով իսկ կխոչընդոտի գործի հետագա քննությանը:
Գագիկ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44