ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախագահ, այժմ երկամսյա կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի պաշտպանները պատրաստվում են նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
«Մեր պաշտպաններից մեկը միջնորդություն կներկայացնի դատարան Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, սակայն Գրիգորյանի համաձայնությունը ստանալուց հետո: Ինչպես հայտնի է, մեր պաշտպանյալը բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություն ունի, որի մասին տեղյակ էր և՛ դատարանը, և՛ քննիչը: Սակայն, ինչպես ակնհայտ է մեր պաշտպանյալի վարքագծից՝ նա չի ցանկանում որևէ կերպ վարույթն իրականացնող մարմնի որոշումներին դեմ արտահայտվել։ Դա փաստում է Արա Բաբլոյանին ուղարկած նամակից, որով նա կոչ էր արել իրեն զրկել անձեռնմխելիությունից, նաև այն փաստից, որ խափանման միջոցը քննելու նիստի ժամանակ այլևս կարող էր դուրս գալ դատարանից, բայց չգնաց դատարանից։ Մեր պաշտպանյալը նշում է, որ ցանկություն չունի խոչընդոտելու նախաքննությանը: Եվ եթե մեր պաշտպանյալը չհամաձայնի, որ կալանքը փոխվի, ապա միջնորդություն չենք ներկայացնի»,-ասաց Արսեն Մկրտչյանը:
Պաշտպանը նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է պարզել իրականությունը։
Բացի այդ, Մկրտչյանը նշեց, որ պաշտպանական կողմն աշխատում է ոչ միայն պաշտպանության վրա. «Այժմ այնպիսի մարդիկ են կարծիք հայտնում, որոնք նախկինում այլ կարծիք են հայտնել, իրենց սոցիալական էջերն այժմ ու նախկինում լրիվ տարբեր տեսակետներ են պարունակում, հասարակական կարծիքի խնդիր կա նաև»։
Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ և քրեական գործ հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
14:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03